Մեկ աղբաման գնելու համար Երևանը ծախսում է շուրջ 90 000 դրամ․ խոսնակ
ՀասարակությունՎերջին երկու ամսվա ընթացքում Երեւանում վնասվել է (հիմնականում՝ այրվել է) մոտ 110 աղբաման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«2020-ին ամբողջ տարվա ընթացքում՝ շուրջ 400։ Այրման բոլոր դեպքերում քաղաքապետարանը դիմում է ոստիկանությանը»,-գրել է Կարապետյանը՝ նշելով, որ մեկ աղբաման գնելու համար քաղաքը ծախսում է շուրջ 90 000 դրամ։