Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»


«Հրաժարվել ընտրություններից՝ նշանակում է այս ազգադավ իշխանություններին վերարտադրվելու շանս տալ»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր հասարակությունն այժմ ամենատարբեր զգացումներով է ապրում՝ հիասթափություն, հուսահատություն, ապրելու ու կյանքը շարունակելու ցանկություն։ Բայց միևնույն ժամանակ երկրում առկա անկայունությունը, վաղվա օրվա հանդեպ անվստահությունը թույլ չի տալիս շտկել մեջքը և լիարժեքորեն առաջ շարժվել։ Հոգեբան Միհրդատ Մադաթյանը նշում է՝ այս պահին ունենք հիասթափություն, որը գերիշխում է հանրության մեջ։ «Հիասթափությունն էկզոգեն է, այսինքն՝ հիմնավորված։ 2018 թվականին հանրությունը ոտքի ելավ՝ փորձելով ինչ-որ բան փոխել իր կյանքում, լավացնել այն և այլն։ Բավականին մեծ հույսեր ունեին, հասարակության զարթոնքը տարբեր կերպ էր արտահայտվում։ Իսկ այժմ մենք ունենք նման կարգի անկում, խաբեություն։ Բնականաբար, սա պետք է բերի որոշակի ապատիկ, դեպրեսիվ իրավիճակների, որոնք այսօր տեսնում ենք հանրության մեջ։

Հանրության մեջ իրականում կա շատ մեծ զանգված՝ 80-90 տոկոս, որը դժգոհ է ստեղծված իրավիճակից, դժգոհ է նրանից, որ Արցախը հանձնվել է Ադրբեջանին, որ Սյունիքը պաշտպանված չէ, որ մեր երեխաները գերի են և նմանատիպ մի շարք խնդիրներ։ Բայց ոչ մի քայլ չի ուզում անել, որովհետև ուղղակի չի հավատում, որ իր քայլերը կպսակվեն հաջողությամբ։ Նստած՝ տանը թեյ են խմում, իրենք իրենց մեջ խոսում, որոշ մարդիկ դուրս են գալիս, իրարից հետաքրքրվում՝ ինչ է կատարվում, հույս կա՞, թե՞ չկա։ Ժողովրդի մեջ կորել է այն զգացողությունը, որ հիմա դուրս գանք, պայքարենք, ինչ-որ բան կփոխենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մադաթյանը։

Ակնհայտ է, որ հասարակության որոշ հատված էլ շարունակում է պաշտպանել Նիկոլ Փաշինյանին։ Շատերը զարմանում են՝ արդյո՞ք նման մարդիկ կան։ Այո, կան, նրանք իրական մարդիկ են, որոնք ապրում են մեր կողքին։ Հոգեբանը նշում է՝ հասարակության 10-15 տոկոսն, այո, շարունակում է պաշտպանել Փաշինյանին։

«Դրա համար կան պատճառներ։ Առաջին՝ 2018 թվականին այդ մարդը պաշտպանել է Փաշինյանին, հետո նորից նրան է պաշտպանել, իսկ վերջինս էլ ամենատարբեր հաշվարկների համաձայն՝ մոտ 10 հազար զոհի հեղինակ է։ Եթե այսօր այդ մարդը դեմ դուրս գա Փաշինյանին և նրան մեղադրի, ապա մեղադրելու է նաև ինքն իրեն, հավասարաչափ մեղք է վերցնելու զոհերի համար, բայց նա դրա համար պատասխանատու չէ։ Իսկ եթե նա զոհված զինվորի ծնող է, ապա նրա համար կրկնակի դժվար է լինելու սեփական երեխայի զոհվելու համար պատասխանատվություն վերցնելը։ Բոլորն ակնհայտ հասկանում են, որ զոհերը, ամենն, ինչ տեղի ունեցավ, 2018 թվականի «ժողովրդական զարթոնքի» և միամտաբար Նիկոլ Փաշինյանին ընտրելու հետևանքն էին։ Երկրորդ՝ մի զանգված կա, որն ուղղակիորեն օգտվում է այսօրվա իշխանություններից, իրենց էլ չմոռանանք։

Այն դեպուտատները, որոնք չէին կարող պատկերացնել, որ կարող են պահակ աշխատել Ազգային ժողովում, հիմա այնտեղ են այլ կարգավիճակով։ Լիքը մարդ կա, որ, օրինակ՝ անհաջողակ դերասանից մեկ էլ դարձավ ԱԺ պատգամավոր, այսինքն՝ ՀՀ ընտրյալ քաղաքացի։ Բնական է, որ նրանք կառչելու են Փաշինյանից։ Նրան աջակցողներն այս մարդիկ են։ Բայց կա նաև մի անգրագետ մասսա, որը բավականություն է ստանում հարևանի մեքենան խազելուց։ Այսինքն՝ իր օգուտը չկա, բայց նա բավականություն է ստանում նրանից, որ բոլորը վատ են ապրում, որ կողքի մարդը դժբախտ է։ Այստեղ, իհարկե, հարևանը սիմվոլիկ կերպար է։ Այս մասսայի համար այս դեստրուկցիան շատ հաճելի է, ագռավի պես կռռում են, ասում են՝ լավ եղավ, ի՞նչ է եղել որ և այլն»,-նշում է մեր զրուցակիցը։

Ըստ նախնական քաղաքական պայմանավորվածությունների՝ մեր երկրում հունիսի 20-ին նախանշված են խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Արդյո՞ք մեր հասարակությունը կկարողանա ճիշտ ընտրություն կատարել, և ինչ սպասել այս ընտրություններից։ Հոգեբանը նշում է՝ այս ընտրություններն ամենադժվարն են լինելու Հայաստանի պատմության մեջ։

«Այն, որ ինչ-որ բան պետք է փոխել, բոլորս ենք հասկանում։ Ինչ-որ բան փոխելու այլ՝ ավելի ակնառու տարբերակ դեռևս չի երևում։ Ընտրությունների գնալը չի նշանակում, որ փողոցային պայքարը պետք է վերանա։ Ոչ։ Փոփոխություններ պետք են ցանկացած տարբերակով։ Եթե պետք է գնալ ընտրությունների, ապա, ինչպես ասաց ՀՀ երկրորդ նախագահը, «ճիշտը մասնակցելն է, պայքարելը ու կրելը»։ Այլ տարբերակ չեմ տեսնում։ Հրաժարվել ընտրություններից և չմերժել այս պրոյեկտը, որն այսօրվա դրությամբ այս ազգադավ իշխանությունները բերել են, նշանակում է իրենց շանս տալ, որպեսզի վերարտադրվեն, ինչը մեր երկրի հայրենասեր զանգվածին ձեռնտու չէ։ Կարծում եմ՝ հայ ազգը պետք է սա գիտակցի և, ընտրություններին մասնակցելով, կատարի իր ընտրությունը՝ հետևելով իր սրտի կանչին»,-եզրափակում է Միհրդատ Մադաթյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում