Ինձ պրոֆեսիոնալ հարցեր տվեք. Նախարարը չցանկացավ մեկնաբանել Լեւոն Տեր–Պետրոսյանի հայտարարությունը
ՔաղաքականԿԳՄՍ նախարար Վարդան Դումանյանն այսօր՝ մարտի 22–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանի վերջին շրջանում արված հայտարարությունը, որտեղ նա առաջարկում էր վարչապետին հրաժարական տալ եւ Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ նրան թեկուզ ժամանակավոր, արտերկրում ապաստան տալ։ «Ինձ պրոֆեսիոնալ հարցեր տվեք։ Ես չէ, որ պետք է մեկնաբանեմ Լեւոն Տեր–Պետրոսյանի մտքերը»,– դիմելով լրագրողներին ասաց Դումանյանը։ Լրագրողների դիտարկմանը, որ ինքը քաղաքական պաշտոն է զբաղեցնում, հետեւաբար կարող են իրեն նաեւ հարցեր ուղղել քաղաքական գործընթացներից, Դումանյանը շարունակեց պնդել, որ չի ցանկանում մեկնաբանել առաջին նախագահի հայտարարությանը։ Օրերս, երբ վարչապետը Արագածոտնի մարզում էր, նրա հետ հանդիպմանը ներկա էին նաեւ դպրոցահասակ երեխաներ, ինչը լայն քննարկումների առիթ էր դարձել։ ԿԳՄՍ նախարարն ասաց, թե նախարարարությունը որեւէ առնչություն չունի այդ երեխաների՝ այնտեղ ներկա գտնվելու վերաբերյալ։ Ըստ նրա՝ դա ինքնաբուխ հավաք է եղել, երեխաները ցանկացել են գնալ։
Ավելին...