Մարտունիում ինքնահրկիզված 41-ամյա կինն ուներ 2 անչափահաս տղա երեխա. նոր մանրամասներ
ՀասարակությունԱրցախի Հանրապետության Մարտունի քաղաքում մարտի 20-ին ինքնահրկիզված 41-ամյա կինն ուներ առողջական խնդիրներ, չէր ուզում բուժումը շարունակել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանը: Նա ասաց, որ հստակ չգիտի, թե կինն առողջական ինչ խնդիրներ ուներ. «Թե ինչից էր բուժվում՝ տեղյակ չեմ, բայց գիտեմ, որ երկար տարիներ էին, ինչ բուժվում էր»,- նշեց Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալը:
Վերջինս ասաց, որ որևէ վարկած չկա, թե ինչու է նա այդ քայլին դիմել. «Նորմալ ընտանիք է եղել, վատ բան չեմ տեսել այդ ընտանիքից»,- նշեց Վադիմ Դանիելյանը:
Նա ասաց, որ ինքնահրկիզված կինը ուներ 2 անչափահաս տղա երեխա:
Ավելին...