Գեներալ Մովսես Հակոբյանն ասաց, թե որն է պատերազմում մեր բանակի ամենամեծ կորուստը
ՀասարակությունՄեր բանակը կորցրել է հաղթելու ունակությունը: Դա ամենամեծ կորուստն է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց գեներալ Մովսես Հակոբյանը՝ խոսելով պատերազմի արդյունքում մեր կրած կորուստների մասին:
«Մենք հիմա չունենք հաղթանակներ կերտած բանակ: Ցավոք, մենք այսօր ունենք պարտված բանակ ու դեռ երկար ժամանակ պետք է կարողանանք այդ հոգեվիճակից դուրս գալ: Ամենամեծ դժվարությունը դա է: Նյութական կորուստները վերականգնելի են: