Պուտինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
ՄիջազգայինՎլադիմիր Պուտինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Կրեմլի խոսնակը նշել է, որ պետության ղեկավարը իրեն լավ է զգում, վաղը նա կունենա լիարժեք աշխատանքային օր:
Պուտինը նախօրեին հայտարարել էր պատվաստումներ կատարելու իր ծրագրերի մասին: Նրա վարչակազմը չի նշել, թե որ դեղն է ընտրել Պուտինը։
Պեսկովը նաև ասել է, որ Կրեմլը չի տարածելու ընթացակարգի լուսանկարների և տեսանյութեր: Նա նշել է, որ պետության ղեկավարն արդեն շատ բան է անում ռուսական պատվաստանյութերի տարածմանը խթանելու համար:
Ավելին...