Բաքուն առաջ է քաշում 3 պայման` մոտ 200 ռազմագերիների վերադարձի դիմաց
ՀասարակությունԱյս մասին ՄԻԵԴ-ում ասել է հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, նշելով, որ այժմ Ադրբեջանում շուրջ 200 հայ ռազմագերիներ կան: Նշենք, որ Բաքուն ընդունում է 73 քաղաքացու գերեվարման փաստը, սակայն չի ճանաչում մնացած120 գերիների առկայությունը, բայց հայկական կողմն ունի նրանց գերեվարման վերաբերյալ անհերքելի փաստեր:
Բոլոր գերիներին վերադարձնելու համար Բաքուն առաջ է քաշում 3 պայման`
1 Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների դուրս բերումը Արցախի տարածքից 2 Լրացուցիչ տարածքների զիջում, օրինակ ` Տիգրանաշեն (Քյարքի)
3 Շուշի տանող Կարմիր շուկա ճանապարհի վերահսկողությունը