«Այսուհետ Tesla գնելու համար կարող եք վճարել նաև բիթքոինով». Իլոն Մասկ
ՏնտեսությունԱմերիկյան Tesla ընկերությունը, որը զբաղվում է էլեկտրական ավտոմեքենաների արտադրությամբ, սկսել է վճարումներ ընդունել նաև բիթքոին թվային արժույթով:
Այս մասին իր թվիթերյան պաշտոնական էջում հայտարարել է ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը:
Նա մանրամասնել է՝ բիթքոինը, որը կվճարվի էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար, չի փոխարկվի թղթային արժույթի:
Բացի այդ, Մասկը տեղեկացրել է, որ ծառայությունը ներկայում հասանելի է միայն ամերիկացի հաճախորդներին: Այլ երկրների բնակիչների համար նորարարությունը հասանելի կդառնա տարեվերջին:
Բիթքոինով վճարելու տարբերակը արդեն իսկ հայտնվել է Tesla-ի պաշտոնական կայքում: Այնուամենայնիվ, ընկերությունն այլ կրիպտոարժույթներով վճարումներ չի ընդունում: