Disney-ը դարձյալ հետաձգել է Սքարլեթ Յոհանսոնի մասնակցությամբ «Սև այրին» ֆիլմի պրեմիերան
ՄշակույթDisney ընկերությունը Սքարլեթ Յոհանսոնի մասնակցությամբ «Սև այրի» (Black widow) ֆիլմի մայիսի 7-ին սպասվող պրեմիերան ևս մեկ անգամ հետաձգել է: Նոր որոշման համաձայն՝ ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2021 թվականի հուլիսի 9-ին:
Այս մասին հաղորդվում է Disney+ հոսքային ծառայության թվիթերյան պաշտոնական էջում, Associated Press-ը:
Ֆիլմը միևնույն ժամանակ հասանելի կդառնա թե՛ կինոթատրոններում, թե՛ Disney+ հարթակում:
Հիշեցնենք՝ Disney-ն արդեն երկրորդ անգամ է հետաձգում «Սև այրի» ֆիլմի պրեմիերան: Սկզբնապես կինոնանկարը պետք է հասարակությանը ներկայացվեր 2020 թվականի մայիսի 1-ին, սակայն այն հետաձգվել էր կորոնավիրուսային համավարակի պատճառով:
Բացի այս ֆիլմից հետաձգվել են նաև Ռայան Ռեյնոլդի դերակատարմամբ «Գլխավոր հերոս» (մայիսի 21-ի փոխարեն ֆիլմը կցուցադրվի օգոստոսի 13-ին), Բեն Աֆլեքի դերակատարմամբ «Խորը ջրեր» (օգոստոսի 13-ի փոխարեն ֆիլմը կցուցադրվի 2022 թվականի հունվարի 14-ին), ինչպես նաև «Թագավորի մարդիկ. սկիզբը» (օգոստոսի 22-ի փոխարեն ֆիլմը կցուցադրվի դեկտեմբերի 22-ին) կինոնկարների պրեմերիաները: