Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ» Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ» Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ» «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ» «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»

Ժողովրդագրական ճգնաժամը և սառույցին գրված ֆանտաստիկ «խոստումը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Նորություն ասած չենք լինի, եթե նշենք, որ անկախությունից ի վեր Հայաստանը լուրջ ժողովրդագրական ճգնաժամի առաջ է կանգնած, ինչն առանցքային նշանակության հարց է, քանի որ պետության հզորության ամենակարևոր բաղադրիչներից մեկը երկրի բնակչության թվաքանակն ու ժողովրդագրական կազմն է։ Կարելի է անգամ պնդել, որ սա նույնիսկ ազգային անվտանգության խնդիր է բարդ և թշնամական աշխարհաքաղաքական միջավայրում գտնվող Հայաստանի համար։ Հայաստանում ժողովրդագրական հետընթացը պայմանավորված է ինչպես երկրի սոցիալ-տնտեսական ոչ բարվոք իրավիճակով և տարածաշրջանային խոշոր նախագծերից Հայաստանի մեկուսացմամբ, այնպես էլ իշխանությունների կողմից վարվող ոչ նպատակային քաղաքականությամբ։

Սրանք և մի շարք այլ գործոններ նպաստել են ինչպես ծնելիության նվազման ու մահացության աճի, այնպես էլ կանգ չառնող արտագաղթի գործընթացի շարունակմանը։ Սակայն հարցն այն է, որ տարիներ շարունակ խոսվում է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը բարելավելու մասին, բայց իրականում այդ խնդիրը լուծվելու փոխարեն ավելի է խորանում։ Ուշադրություն դարձնենք, որ, մասնավորաբար, անցած տարի մեր երկրի մշտական բնակչության թիվը նախորդ տարվա համեմատ նվազեց 0,2 տոկոսով, ինչը շատ լուրջ թիվ է առանց այն էլ փոքր թվաքանակ և ծերացող բնակչություն ունեցող երկրի համար։ Ու այսպիսի ցուցանիշն առավել մտահոգիչ է այն պարագայում, որ համավարակի արդյունքում մեծ թվով մարդիկ ուղղակի երկրից մեկնելու հնարավորություն չեն ունեցել։

Մյուս կողմից էլ՝ կորոնավիրուսի տարածման դեմ ոչ արդյունավետ պայքարի հետևանքով ունեցանք անհամեմատ մեծ թվով մահեր, իսկ անցած տարվա աշնանը սկսված պատերազմն էլ հազարավոր զոհերի պատճառ դարձավ։ Բայց դեմոգրաֆիական միտումների առումով այս տարի առավել բարդ է լինելու։ Ժողովրդագրական ճգնաժամին նպաստող գործոններին գումարվում է նաև մեկը՝ համընդհանուր հիասթափությունը, որն առավել ցայտուն է դառնում, երբ չկա հասարակությանը համախմբող և մարդկանց ոգեպնդող որևէ գաղափար կամ գործոն։ Ծանր պարտությունը, թուրք-ադրբեջանական տանդեմին անընդմեջ կատարվող զիջումները, երկրի ապաշնորհ կառավարությունը և տոտալ ամենաթողությունն ու անգործությունը հուսալ քությունն ավելի ու ավելի են խորացնում։ Դրանով է պայմանավորված, որ բազմաթիվ քաղաքացիներ դադարել են իրենց ապագան կապել Հայաստանի հետ և մտադիր են առաջին իսկ հնարավորության դեպքում բռնել արտագաղթի ճանապարհը։

Դրա համար էլ շատերն անհամբեր սպասում էին, թե երբ են արտերկիր մեկնելու չվերթները բացվելու։ Ճիշտ է՝ իշխանությունները հայտարարում են, թե Հայաստանից մարդիկ ինչպես մեկնում են, այնպես էլ վերադառնում են։ Սակայն խնդիրն այն է, որ մեկնողների քանակն անհամեմատ շատ է վերադարձողների քանակի համեմատությամբ, այն էլ՝ տոմսերի բազմակի թանկացման պարագայում։ Նույնիսկ տվյալներ են շրջանառվում, որ միայն այս տարվա փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանից մեկնել է մոտ 58 հազար մարդ, մինչդեռ վերադարձել է մոտ 32 հազար մարդ։ Արտագաղթի մասով իրադրությունը հատկապես լուրջ է նոր սահմանամերձ դարձած համայնքներում։

Կասկած չկա, որ հակառակորդը փորձելու է այնպիսի պայմաններ ստեղծել, որ այդ համայնքներում բնակվող մարդիկ թողնեն և հեռանան։ Իսկ այդ համայնքները զարգացնելու ուղղությամբ պետությունը դեռևս որևէ էական նախաձեռնությամբ հանդես չի եկել։ Արտագաղթի սպառնալիքին զուգահեռվում է ծնելիության անընդհատ նվազող ցուցանիշը, որը կապված է երկրի սոցիալտնտեսական բարդ իրավիճակի ֆոնին համընդհանուր թանկացումների, գործազրկության աճի ու մարդկանց եկամուտների նվազման հետ։ Ու եթե այսպես երկար շարունակվի, ապա, մասնագետների գնահատմամբ, որոշ ժամանակ հետո մեր երկրի բնակչությունը մոտ կիսով չափ կկրճատվի։

Այնինչ, նման անհանգստացնող իրադրության պայմաններում իշխանությունները մի քանի կիսատ-պռատ ծրագիր իրականացնելուց հետո համարում են, թե բավարար քայլեր ձեռնարկել են ու ժողովրդագրական պատկերը բարելավող համակարգ են ստեղծել։ Եվ դա ուղեկցվում է Նիկոլ Փաշինյանի՝ երկրի բնակչությունն ավելացնելու մասին ամպագոռգոռ ճառերով։ Բոլորս ենք հիշում 2050 թվականին Հայաստանի բնակչությունը 5 մլն-ի հասցնելու նրա խոստումը։ Բայց, ինչպես նրա բոլոր խոստումները, այս խոստումը ևս վաղուց գրվել է սառույցին։ Չնայած ի սկզբանե շատերն էին նրա այդ հայտարարությունը որակել որպես ֆանտաստիկ ու պոպուլիստական:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԻնչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՓաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերը