Կապանում մոտ 0․5 քմ վառելափայտով բեռնված ավտոմեքենա է այրվել
ՀասարակությունՍյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 27-ին, ժամը 13:12-ին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան փողոցի վերջնամասում այրվում է ավտոմեքենա։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է «Ford Transit» (վարորդ՝ Ա․ Մ․) մակնիշի ավտոմեքենան` բեռնված մոտ 0․5 քմ վառելափայտով։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:26-ին, մարվել՝ 13:40-ին: Ավտոմեքենան այրվել է։
Ավելին...