«Ռոման» մինչեւ մրցաշրջանի ավարտը զրկվեց կենտրոնական պաշտպանից
ՍպորտԱլբանիայի հավաքականի եւ իտալական «Ռոմայի» կենտրոնական պաշտպան Մարաշ Կումբուլայի համար մրցաշրջանն ավարտված է, հաղորդում է Calciomercato.it-ը։
21-ամյա ֆուտբոլիստը մենիսկի վնասվածք է ստացել Անդորրայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղում, որից հետո լքել է ազգային թիմի ճամբարը։ Ալբանիան այդ խաղում հաղթել էր 1։0 հաշվով։
Մարաշ Կումբուլան այս մրցաշրջանի սկզբում է վարձակալությամբ տեղափոխվել «Ռոմա» իտալական «Վերոնայից»։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 16 հանդիպման, խփել 1 գոլ։ Եվրոպայի լիգայի 6 խաղում նա եւս խփել է 1 գոլ։