Բեռլինում դադարեցնում են AstraZeneca-ի օգտագործումը
ՄիջազգայինԲեռլինում դադարեցրել են AstraZeneca ընկերության կողմից արտադրված պատվաստանյութի օգտագործումը՝ հիվանդների մոտ թրոմբոզի նոր դեպքերից հետո: Այս մասին փոխանցում է TASS-ը։
Ինչպես հայտնել է մայրաքաղաքային սենատի ներկայացուցիչը՝ այս միջոցառումը կվերաբերի 60 տարեկանից ցածր քաղաքացիներին:
Ավելի վաղ AstraZeneca-ի օգտագործման սահմանափակումների մասին հայտնել էին Բեռլինի Charite և Vivantes կլինիկաների ցանցերը: