Եվրոպական ինդեքսներն աճել են՝ բացառությամբ բրիտանական FTS-ի
ՏնտեսությունԵվրոպական ֆոնդային բորսաների մարտի 29-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.47%-ով և կազմել 14817.72 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.45%-ով և կազմել 6015.51 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.07%-ով և կազմել 6736.17 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.26%-ով և կազմել 1468.14 կետ: