Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»


«Իշխանությունները կործանման բերող իրենց ծրագրերը «դրական» օրակարգով են փաթեթավորում» .«Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո իրադարձությունների զարգացմանը հետևելու դեպքում կարող ենք տեսնել, որ ամեն ինչ որոշակի ցիկլերով է զարգանում: Այս կարծիքին է «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, որի հետ զրույցում նշվածի համատեքստում նախ դիտարկել ենք հայտարարված արտահերթ խորհրդարանական ընտրությունների հանգամանքը:

«Երբ փողոցի ճնշումն ավելանում է, դրան զուգահեռ իշխանությունները որոշակի քայլեր են անում: Սկզբնական փուլում փողոցային ճնշմանն արձագանքելով՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն առաջիններից մեկն էր, որ հայտարարեց, թե հնարավոր լուծումը պետք է արտահերթ ընտրությունների դաշտում լինի:Իսկ երբ փողոցային ճնշումը մարեց, իշխանությունը հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների պահանջ չկա: Հետո ճնշումն ավելացավ, և իրենք կրկին զիջումների գնացին: Հիմա, երբ փողոցի ճնշումը մարել է, առհասարակ պետք չէ զարմանալ, եթե այս կամ այն պատրվակով իշխանությունները չեղարկեն ընտրություններ անցկացնելու իրենց իսկ հայտարարությունը: Սա հնարավոր զարգացման տարբերակ է: Քանի որ այս իշխանություններն օրվա կուրսով ապրող իշխանություններ են, այսօր կա ճնշում՝ կխոսեն արտահերթ ընտրությունների մասին, վաղը չի լինի՝ չեն խոսի: Օրվա կուրսով ապրող իշխանություններից ամեն ինչ էլ սպասելի է»,-«Փաստի» հետ զրույցում նշեց քաղաքագետը:

Անդրադառնալով Փաշինյանի մարզային այցերին և, ըստ այդմ, ոչ պաշտոնապես քարոզարշավի փաստացի մեկնարկին, մեր զրուցակիցը նշեց. «Որքան էլ ինչ-որ պատրվակով ընտրությունները չեղարկելու որոշումը հնարավոր է, ամեն դեպքում, քանի որ հայտարարվել է գործընթացի մասին ու առնվազն փողոցային ճնշում չկա, տրամաբանական է, որ Փաշինյանը փորձելու է ինչ-որ նախապատրաստական գործողություններ իրականացնել. «Այս առումով արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկն իշխանության կողմից ինչ-որ չափով, այո, տրված է: Բայց կուզենայի մեկ այլ հանգամանքի վրա ուշադրություն դարձնել: Նախկինում ևս եղել են դեպքեր, երբ իշխանությունները, օգտագործելով իրենց վարչական լծակները, քարոզարշավն ավելի շուտ են սկսել: Այդուհանդերձ, երբ, օրինակ՝ ՀՀԿ ներկայացուցիչներն իրենց պաստառները մեկերկու օր ավելի շուտ էին կախում, կներեք, բայց այդ հանգամանքից, այսպես կոչված, քաղհասարակության ներկայացուցիչները մեծ վայնասուն էին բարձրացնում: Հիմա ոչ միայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այլև խորհրդարանական ընդդիմության լուռ համաձայնությամբ է այս ամենը տեղի ունենում: Խորհրդարանական ընդդիմությունը պետք է գիտակցեր, որ այդ մարդու հետ ինչ-որ պայմանավորվածությունների գնալու դեպքում ինքը սկզբնական փուլում էլ է դրանք խախտելու: Այս դեպքում խոսքն օրենքով նախատեսված ժամկետից շուտ քարոզարշավը սկսելու մասին է»:

Բենիամին Մաթևոսյանը շեշտեց, որ վերոնշյալ մարզային այցելությունների ժամանակ մի կարևոր հանգամանք ևս ակնհայտ է. «Մենք տեսնում ենք, թե ինչպես կարելի է ընդամենը 3 տարվա ընթացքում գրեթե «կիսաաստծո» կարգավիճակից վերադառնալ 7-8 տոկոսանոց աջակցություն ունեցող քաղաքական գործչի սկզբնական կարգավիճակին: Այն աջակցությունը, որը տեսանելի մակարդակում ունի Փաշինյանը, նույն աջակցությունն է, որն ուներ ժամանակին Ն. Փաշինյան քաղաքական գործիչը, պատգամավորը, լրագրողը: Մի հանգամանք էլ կա: Դժվար չէ համացանցում գտնել, օրինակ՝ 1996 թ. նախըտրական քարոզարշավի դրվագները ու տեսնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մարզային քարոզարշավների նախընտրական հանդիպումներում նույպես երեխաներ էին ներգրավված: Այսինքն, անգամ «картинка»-ի առումով ենք նույն պատկերը տեսնում, ինչը կար 1996 թ.-ին: Իսկ այն, որ Ն. Փաշինյանը կարողանում է անարգել այցելել մարզեր, մտնել ԱԺ, հարց ու պատասխանի մասնակցել, որոշ չափով նաև ընդդիմության պարտությունը կարելի է համարել: Ընդդիմությունն այս ընթացքում չկարողացավ գեներացնել այնպիսի համաժողովրդական շարժում, որը Ն. Փաշինյանի իշխանության հարցն ինքնըստինքյան կլուծեր: Այդ ամենի հետևանքը եղավ այն, որ այսօր ականատես ենք լինում մի իրավիճակի,երբ նա այցելում է մարզեր, կանգնում մեքենաների վրա, ագրեսիվ ելույթներ է ունենում ու պրոթուրքական քարոզչություն է իրականացնում»:

Ինչ վերաբերում է ոչ միայն Փաշինյանի, այլև իշխանության շատ այլ ներկայացուցիչների պրոթուրքական թեզերին, նա նշեց, որ, մեծ հաշվով, սա այն իրավիճակն է, ինչի մասին այս երեք տարվա ընթացքում ասում էին փորձագիտական բազում շրջանակներ, քաղաքական ու հասարակական գործիչներ: «Այս իշխանությունները գլոբալ առումով երկու առաքելություն ունեն. առաջին՝ լուծել Ղարաբաղի հարցը: Լուծել ասելով՝ նկատի ունենք հանձնել Ղարաբաղն Ադրբեջանին: Երկրորդ՝ մոռանալով Ցեղասպանության հարցը, այսպես ասած, կարգավորել հայթուրքական հարաբերությունները և թուրքական կապիտալի ներհոսք ապահովել Հայաստան, ինչը հետագայում նշանակելու է ռուսական զորքերի դուրս բերում տարածաշրջանից: Հիմա այս իշխանություններն իրենց այս ծրագրի երկրորդ մասն են իրականացնում:

Իրենք Արցախը, կարելի է ասել, հանձնեցին Ադրբեջանին, և հիմա Հայաստանը չի հանդիսանում ԱՀ անվտանգության երաշխավորը, թեպետ Ն. Փաշինյանն այնպես է արել, որ ՀՀ-ն անգամ Հայաստանի անվտանգության երաշխավորը չէ: Ինչևէ, ամեն դեպքում, ռուսական կողմի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջամտության արդյունքում մենք կարողացանք պահել այդ մոտ 3000 քառակուսի կմ տարածքը, բայց ընդամենը հինգ տարով: Տրամաբանական է, որ այն ուժերը, որոնք կանգնած են Փաշինյանի հետևում, այդ հինգ տարիների ընթացքում այնպիսի իրողություններ պետք է կարողանան ստեղծել տարածաշրջանում, որ անհրաժեշտ չլինի ոչ միայն խաղաղապահների առկայությունը, այլև ընդհանրապես ռուսական զորքերը դուրս բերվեն տարածաշրջանից:

Ռուսական 102-րդ ռազմաբազայի, սահմանապահ զորքերի ներկայությունն այստեղ պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանը խնդիրներ ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, և այդ երկրները սպառնում են Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու մեր ֆիզիկական գոյությանը: Եթե դու ֆորմալ առումով հարաբերություններ ես հաստատում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, սահմաններ ես բացում, ռուսական զորքերի ներկայությունը ոչ միայն Արցախում, այլև Հայաստանում ընդհանրապես անտրամաբանական է դառնում:Հետևաբար, իրենք հիմա ամեն ինչ պետք է անեն, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատեն: Իսկ թուրքական կապիտալի ներհոսք ապահովելով՝ կհանգեցնեն նրան, որ ռուսական կապիտալն այստեղ որոշակի կնվազեցնի իր ներկայության չափաբաժինը: Մեծ հաշվով, իրենք ամեն ինչ անելու են, որ ռուսական զորքը դուրս գա այստեղից. դա է իրենց նպատակը»,-ընդգծեց Բ. Մաթևոսյանը:

 

Նրա խոսքով, 44-օրյա պատերազմի ժամանակ թուրքերը չմտան Հայաստան ու ռազմական ագրեսիայի չդիմեցին միայն նրա համար, որ այստեղ կար ռուսական զորքի գործոնը. «Մեծ հաշվով, պետք չէ ինչ-որ պատրանքների մեջ ընկնել: Եթե այստեղ ռուսական զորքը չլինի, այլևս ոչինչ Թուրքիային չի խանգարելու ևս մեկ քաղաքական ակտ իրականացնել: Հետևաբար, պետք է հասկանանք հետևյալը. Թուրքիայի հետ հարաբերությունների, թուրքական կապիտալի ճանապարհը բացելով՝ այս իշխանությունները բացում են դարպասներ՝ ռազմական ճանապարհով Հայկական հարցը լուծելու համար»:

Ամփոփելով՝ նա հավելեց. «Նոյեմբերի 9-ից հետո «պոզիտիվ» օրակարգ միայն իշխանությունն է թելադրում իր թե՛ պաշտոնական հայտարարություններով, թե՛ ոչ պաշտոնական մակարդակում իրականացվող գործողություններով: Խոսքը նաև ֆեյսբուքյան էջերով, յութուբյան ալիքներով իրականացվող քայլերի մասին է: Իրենք ասում են՝ «ժողովո՛ւրդ, վա՞տ ա, էլ ձեր զավակները չեն գնալու Արցախ, չեն զոհվելու, մենք լուծեցինք Ղարաբաղի հարցը»: Ասում են՝ «ժողովո՛ւրդ ջան, վա՞տ ա, հեսա սահմանը Թուրքիայի հետ կբացվի, թուրք տուրիստներ կգան, էժան լոլիկ կգա, ապրանքը էժան կգա»:

Հայաստանին կործանման բերող իրենց ծրագրերն իշխանությունները փաթեթավորում են «դրական» օրակարգով: Օրվա կուրսով ապրող իշխանություններն իրենց պատկերացմամբ «պոզիտիվ» օրակարգ են թելադրում մարդկանց, ասում՝ թուրքերը կգան, լավ կապրենք: Մեծ հաշվով, թմրեցնելով մարդկանց զգոնությունը՝ իրենք մեզ գլոբալ աղետի առջև են կանգնեցրել: Մենք վտանգավոր հանգրվանի առջև ենք կանգնած, ինչը չեն հասկանում շատերը, այդ թվում՝ ընդդիմության ներսում: Մենք, որպես պետություն, որպես քաղաքական միավոր, ֆիզիկական ոչնչացման եզրին ենք կանգնած: Եվ սա նաև այն պարագայում, երբ ռազմավարական գործընկերոջդ հետ հարաբերությունները հնարավորինս փչացրել ես»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու