Գործարարները չպետք է հետապնդվեն․ իմ և Խաչատուր Սուքիասյանի նպատակը նույնն է․ Արտակ Թովմասյան
TV«Իշխանութուններից տարբեր քաղաքական հայացքներ ունենալու համար գործարարները չպետք է հետապնդվեն»,- ասաց «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը՝ անդրադառնալով «Փաստ»-ի լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է այս իշխանությանը սատարող գործարարները՝ օրինակ Խաչատուր Սուքիասյանը, Վիգեն Բադալյանը և այլք, հաջորդ իշխանության ժամանակ խնդիրներ ունենան և ենթարկվեն հետապնդման դրա համար էլ փորձում են ամեն կերպ պահել այս իշխանությանը:
«Եթե գործարարը սատարում է այս կամ այն քաղաքական գործչի, դրա համար հետապնդումների չպետք է ենթարկվի։ Անձնապես ճանաչելով Խաչատուր Սուքիասյանին՝ ես գիտեմ, որ իր նպատակը նույնն է, ինչ իմը, որովհետև բիզնեսն ուզում է երկիրը զարգանա, հավասար հնարավորություններ լինեն գործարարությամբ զբաղվող մարդկանց համար և հնարավորության տեղ լինի զարգանալու։ Որքան երկիրը զարգանա, աճի, այնքան գործարարների եկամուտներն ու հնարավորությունները կաճեն։ Մեկը մյուսի հետ փոխկապակցված բաներ են»,- ասաց Թովմասյանը։