ՊՍԺ-ն պատրաստ է 120 միլիոն եվրոյով վաճառել Կիլիան Մբապեին
ՍպորտՖրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ քննարկել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխությունն այլ ակումբ, քանի որ աշխարհի չեմպիոնը մտադրություն չունի երկարաձգել պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։
Փարիզյան ակումբը պատրաստ է վաճառել Կիլիան Մբապեին 120 միլիոն եվրոյով, թեեւ նախկինում պահանջում էր 180-200 միլիոն եվրո, հաղորդում է Le Parisien-ը։
Մբապեին ձեռք բերելու ցանկություն ունի Մադրիդի «Ռեալը», որի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ աշխատելու մեծ ցանկություն ունի ֆուտբոլիստը։
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում 22-ամյա Մբապեն մասնակցել է 25 հանդիպման, խփել 20 գոլ։