Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ» Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ» Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ» «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ» «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»

«Փաշինյանը հանրային աջակցություն չունի. կարող է լինել իշխանության զավթում՝ այն ներկայացնելով իբրև ընտրության արդյունք». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ խնդիրն է ամեն ինչ անել, որպեսզի քննարկվեն ոչ թե պատերազմն ու պատերազմի հետևանքները, այլ քաղաքական ցանկացած օրակարգ: Եվ կապ չունի՝ կլինի ընտրության, սահմանադրական փոփոխությունների, թե մեկ այլ օրակարգ: Անդրադառնալով հայտարարված արտահերթ ընտրությունների անցկացմանը՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Փաշինյանը նշված ճանապարհով է առաջ շարժվում՝ լավ հասկանալով, որ պատերազմի արդյունքներն այն գործոններն են, որոնք իրեն երբեք չեն ներվելու: Հիմնական խնդիրն օրակարգի փոփոխությունն է: Երկրորդ՝ ընտրություններ նախաձեռնելով՝ նա իր համար քաղաքական բանակցություններ սկսելու հնարավորություն բացեց: Այս հանգամանքն իր հերթին կնպաստի ընդդիմադիր դաշտում որոշակի հակասություններ մտցնելուն: Մի բան է, երբ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները համատեղ պայքարում են հրաժարականի համար, մեկ այլ բան, երբ նրանք մտնում են ընտրական գործընթացների մեջ, որի առկայության ժամանակ ստիպված են լինելու մրցակցել նաև իրար դեմ: Եվ այս տեսակետից Նիկոլ Փաշինյանը փորձում է նաև ընդդիմադիր դաշտի ուժերը, միասնությունը ջլատելու խնդիր լուծել: Երրորդ խնդիրը զուտ հանրությանը խաբելն ու ցույց տալն է, թե ինքը վախենալու բան չունի, և իր հիմնական նպատակը ոչ թե իշխանության պահպանումն է, այլ ժողովրդի կողմից իշխանություն ձևավորելու հարցը: Եվ եթե այս հարցում նա կարողանա որոշակի հաջողությունների հասնել՝ վերարտադրել իր սեփական իշխանությունը, ապա արդեն այս առումով կլուծի իր ամենամեծ խնդիրը, այն է՝ պատերազմի ադյունքների լեգիտիմացում՝ ընտրությունների ժամանակ ստացված ձայների միջոցով: Սա իր երազանքն է, որին ձգտում է, բայց առաջին երեք խնդիրներն ավելի ակտուալ են»,ասաց քաղաքագետը:

Նա շեշտեց, որ արտահերթ ընտրությունները հանրության համար որևէ խնդիր չեն լուծելու, ինչը պայմանավորված է մի քանի պատճառներով: «Առաջին՝ եթե այդ ընտրությունների արդյունքում Փաշինյանը շարունակում է իշխանության մնալ, ինչը բացառված չէ, ապա, ըստ էության, նաև շարունակում է ակտիվ պահել իր պատճառով մեր պարտության բոլոր հետևանքները վերացնելու խնդիրը: Այդ խնդիրը չի լուծվելու: Եթե իշխանությունը փոխվում է, ապա դա ենթադրում է ծայրահեղ իրավիճակներում տեղի ունեցած փոփոխություն: Այդ դեպքում շատ մեծ խնդիրներ ժառանգելու տեսակետից նոր իշխանությունների համար բավականին դժվար է լինելու: Այս համատեքստում հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ բուն ընտրական գործընթացը նպաստելու է խնդիրների խորացմանը: Խոսքը տնտեսական, անվտանգային, ինչպես նաև մեր հասարակական միասնության ու համերաշխության խնդիրների մասին է: Եթե չպատրաստված պետությունը, չպատրաստված հանրությունը գնում է ընտրությունների, ներքին խնդիրներն ավելի են խորանում: Եվ երկրորդ, ըստ էության, նոր իշխանությունները ժառանգում են կրիտիկական իրավիճակում հայտնված երկիր, այդ իրավիճակում ձևավորված իշխանություն ու քաղաքական համակարգ»,-նշեց մեր զրուցակիցը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը միևնույն ժամանակ նշեց՝ ամենևին համոզված չէ, որ ընտրություններն անպայման տեղի են ունենալու. «Ճիշտ հակառակը՝ խիստ կասկածներ ունեմ ընտրությունների անցկացման առումով, որովհետև հասկանում եմ, որ առնվազն միամտություն կլինի հենվել մշտապես սուտ խոսող Փաշինյանի այն վստահեցումների վրա, թե հունիսի 20-ին ընտրություններ են անցկացվելու: Նշվածը չի բացառվում մանավանդ այն դեպքում, եթե մինչև ընտրությունների օրը Փաշինյանն իր համար դրված որոշակի խնդիրներ լուծված համարի: Այս տեսակետից նաև երկրորդ գործոնը կա. չի բացառվում, որ մինչև մինչև ընտրությունները լինեն այնպիսի զարգացումներ, որ ընդդիմությունը կարողանա Փաշինյանին և իր թիմին իշխանությունից հեռացնել»:

Անդրադառնալով իր այն տեսակետին, ըստ որի, Փաշինյանի հաղթանակը բացառված չէ, քաղաքագետը հավելեց. «Խոսելով այդ հնարավորության մասին՝ նկատի ունեմ, որ դա կարող է լինել բացառապես ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառմամբ: Այդ տեսակետից նա հանրային աջակցություն չունի. կարող է լինել իշխանության զավթում՝ այն ներկայացնելով իբրև թե ընտրության արդյունք»:

Խոսելով Ընտրական օրենսգրքում փոփոխությունների՝ արդեն ընդունված նախագծի մասին, որով նախատեսվում է հրաժարվել ռեյտինգային ընտրացուցակներից և անցում կատարել պարզ համամասնական ընտրակարգի, քաղաքագետը նշեց. «Նախ՝ ընդդիմադիր դաշտը դեմ է այդ փոփոխություններին, և, ըստ էության, դա իշխանության միակամ որոշման արդյունք էր: Ամենայն հավանականությամբ, ինչ-որ բաներ է հաշվարկել իշխանական թիմը՝ կարծելով, որ այսկերպ հաղթանակի հնարավորություններն ավելի մեծ են: Բայց միանշանակ է այն փաստը, որ ռեյտինգայինը հանելու հանգամանքը ավելի քիչ ընտրողների մասնակցությանն է նպաստելու: Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը փորձելու է հենվել իրեն աջակցող քաղաքականապես ակտիվ փոքրամասնության վրա: Բացի այդ, քարոզչական ճանապարհներով, ըստ էության, փորձելու է հասնել մի իրավիճակի, որ իր կողմնակիցները՝ այդ ակտիվ փոքրամասնությունն անպայման գա ընտրությունների, իսկ մնացածը մասնակցելու շահագրգռվածություն կամ հոգեբանական պարտավորություն չտեսնեն: Մենք գիտենք, որ ռեյտինգայինի ժամանակ թեկնածուներն իրենց հարազատներին, մտերիմներին ամեն դեպքում կարողանում են համոզել ընտրատեղամասեր գալ: Այդ ընտրակարգն ավելի շատ հենված է ոչ թե քաղաքական ուժի, այլ կոնկրետ անձի օգտին քվեարկելու քաղաքացիների պատրաստակամության վրա: Եվ հենց այդ հատվածին են փորձում չեզոքացնել, որպեսզի նրանք չմասնակցեն ընտրություններին, իսկ քաղաքականապես ակտիվ փոքրամասնության շրջանում Փաշինյանի աջակիցների թիվը, կարծում եմ, բավականին մեծ է»:

Ամփոփելով՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ զրույցում անդրադարձանք իշխանությունների՝ ներքին թշնամիներ փնտրելու նոր դրսևորումներին՝ դրան զուգահեռ դիտարկելով հայաստանյան իշխանության թուրքամետ մոտեցումներն ու հայտարարությունները: Քաղաքագետը շեշտեց, որ երևույթը ներքին թշնամու փնտրտուք չէ: «Իրականում դավաճանության գնացած, մեր պետական և ազգային շահերը դավաճանած մարդիկ փորձում են այդ մեղքն ուրիշների վրա բարդել: Ամենատարբեր ձևերով փորձում են ուրիշներին ներքին թշնամի նշանակել և իրենք իրենց ազատել պատասխանատվությունից: Վստահեցնում եմ, սակայն, որ սա անհաջող փորձ է և այդ մարդկանց որևէ հաջողություն չի բերելու: Ավելի քան համոզված եմ, որ ուշ թե շուտ նրանք լիարժեք պատասխանատվություն են կրելու իրենց դավաճանության, ինչպես նաև իրենց պատճառով կորսված հայրենիքի ու մեր հազարավոր զինվորների կյանքերի համար: Ես կասկած չունեմ, որ սա ժամանակի խնդիր է, և ուշ թե շուտ դա լինելու է: Ինչ վերաբերում է թուրքամետ հայտարարություններին ու մոտեցումներին, ապա սա շատ պարզ բացահայտում է այն փաստը, որ մենք գործ ունենք ոչ թե հայասեր, հայկական պետության շահերը հաշվի առնող, այլ օտարի շահը սպասարկող իշխանությունների հետ: Ընդ որում, նոր չի բացահայտվում սա, որովհետև նման հայտարարությունների և մոտեցումների շատ վաղուց ենք ականատես լինում: Այս դեպքում փաստացի գործ ունենք թուրք-ադրբեջանական շահը սպասարկող իշխանությունների հետ, ինչի ապացույցները, ցավոք, բազում են»,-եզրափակեց քաղաքագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԻնչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՓաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»«Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու