Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ» «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ» Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»


Տարածաշրջանային նախագծերի միջոցով թուրքական ազդեցության ներթափանցման վտանգը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմը որոշիչ նշանակություն ունեցավ տարածաշրջանային կոնյուկտուրայի վրա։ Խնդիրն այն է, որ հայկական կողմի պարտությունը փոխել է տարածաշրջանային ուժերի դասավորությունը և դարձել նոր ստատուս քվոյի առաջացման պատճառ։ Ճիշտ է՝ ներուժի տեսանկյունից դեռևս տևական ժամանակ կշեռքի նժարը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմն էր թեքված, բայց պատերազմը նրանց հնարավորություն տվեց առաջխաղացում ունենալ նաև աշխարհագրական և աշխարհաքաղաքական տեսանկյունից։ Իսկ այս նոր ստատուս քվոն ձևավորվում է հայկական կողմի դիրքերի հաշվին, բայց թուրքական ծրագրերն ավելի հեռու են գնում, քան կարելի է պատկերացնել։ Թուրքիան ձգտում է վերածվել հատուկ նշանակության խաղացողի, որը Արևելքն Արևմուտքին կապող կարևոր հանգույց կդառնա։ Եվ այս իմաստով պատահական չէ, որ Անկարան մեծապես շահագրգռվածություն է ցուցաբերում, որպեսզի տարածաշրջանային խոշոր նախագծերում յուրահատուկ ազդեցություն ունենա։ Առաջին հերթին դրանք էներգետիկ նախագծերն են, ինչպես օրինակ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, մի քանի գազատարներ ընդգրկող Հարավային գազային միջանցքը, «Թուրքական հոսք» գազամուղը և այլն։

Բացի սրանից, Անկարայի նպատակների մեջ են մտնում Արևել յան Միջերկրականի ածխաջրածիններով հարուստ հատվածի վրա վերահսկողություն հաստատելը և մեծ ներդրում ունենալն այն հարցում, որ Միջին Ասիայի էներգետիկ ռեսուրսները, մասնավորապես գազն ու նավթը, հենց Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքով հասնեն Եվրոպա։ Այս հարցում Թուրքիայի ու Ադրբեջանի հեռահար նպատակների մեջ է մտնում նաև Հայաստանի տարածքով, մասնավորապես Սյունիքով, էներգետիկ նախագծերի անցկացումը, որով Ադրբեջանի տարածքը կկապվի Նախիջևանի ու Թուրքիայի հետ, ինչն էլ ավելի կմեծացնի թուրքական ազդեցության գործոնը։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան ձգտում է Ադրբեջանի միջոցով առանցքային տրանզիտային օղակ դառնալ Միջին Ասիայի և Հարավային Ասիայի միջև։ Սրանով Թուրքիան փորձում է լուծել ոչ միայն պանթուրքական ծրագրերի իրականացման, այլև իր դաշնակից Պակիստանի հետ անմիջական կապի ապահովման խնդիրը։ Պատահական չէ, որ ակտիվորեն խոսվում է Ստամբուլ-ԹեհրանԻսլամաբադ բեռնատար գնացքի երթուղու շահագործման ուղղությամբ աշխատանքներն այս տարի ավարտելու մտադրության մասին։

Հենց այս նախագծի իրագործմամբ Նախիջևանի հետ 11 կմ երկարությամբ սահմանի միջոցով Թուրքիան անխափան երկաթուղային հաղորդակցություն հաստատելու հնարավորություն կստանա Ադրբեջանի, թյուրքական աշխարհի և Պակիստանի հետ: Գրեթե կասկած չկա, որ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձելու է իր այս նախագծերի իրականացման համատեքստում օգտագործել Սյունիքով կառուցվելիք երկաթուղին, որն, ըստ իրենց ծրագրերի, կապող օղակի դեր պետք է կատարի Ադրբեջանի, Նախիջևանի ու Թուրքիայի միջև։ Բայց այստեղ հարցն այն է, որ տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և թուրքական նախագծերի հետ միասին ակտիվորեն ներթափանցելու է թուրքական ազդեցությունը, որի արդյունքում Հայաստանը կհայտնվի թուրքական ազդեցության գոտում և վերջնականապես կկորցնի իր սուբյեկտայնությունը։ Պատահական չէ, որ մարտի 31-ին թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի հերթական նիստին Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը թյուրքական աշխարհի համախմբման գործում կարևոր դեր է ունենալու»։ Իսկ այսպիսի աշխարհաքաղաքական դասավորության պայմաններում Հայաստանը պետք է անցնի ակտիվ քայլերի ձեռնարկմանը։

Խոսքը, մասնավորապես, տարածաշրջանում ներկայացված երկրների՝ առաջին հերթին Ռուսաստանի, Իրանի ու Վրաստանի, ու թուրքական ազդեցության ընդլայնմամբ մտահոգված այլ երկրների հետ ակտիվ աշխատանքի մասին է, որի արդյունքում հնարավոր կլինի թուրքական ազդեցությունը շրջանցող նախաձեռնություններով հանդես գալ։ Օրինակ՝ Իրանի ու Վրաստանի շահերից է բխում, որ Հայաստանի միջոցով Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող միջանցք ստեղծվի։ Բայց այս հարցում ևս Հայաստանը թերացել է։ Չնայած Փաշինյանի աշխարհացունց խոստումներին, մինչ այժմ չենք կարողացել ավարտել Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը։ Էլ որ մի երկիրը լուրջ կընդունի մեր կողմից տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ նախաձեռնությունների կյանքի կոչումը։

Ու ընդհանրապես, ներկայիս իշխանություններից ակնկալիքներ ունենալն անիմաստ է, քանի որ նրանց կողմից տարվող քաղաքականությունը վկայում է նրա մասին, որ նրանք համակերպվել են այն մտքի հետ, թե խոստացվող ապաշրջափակման դիմաց Հայաստանը վերածվելու է թուրքական գործոնից կախված վիճակում գտնվող մի երկրի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԻ՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ»«Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ»Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածել