Միջադեպ՝ Սասուն Միքայելյանի հարցազրույցի ժամանակ՝ Կոմանդոսին վերջին հրաժեշտը տալիս
TVԱյսօր քաղաքացիները վերջին հրաժեշտը տվեցին Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանին:
Լեգենդար հրամանատարին հրաժեշտ տվողների թվում էր նաև ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
Միքայելյանի հարցազրույցի ժամանակ փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ: Այն ընթացքում, երբ իմքայլական պատգամավորը խոսում էր լրագրողների հետ ներկաներից մի կին նրան երկիրը դավաճանած անվանեց՝ հավելելով, որ պետք է ճիշտը խոսել, եթե ճիշտն ասվեր այս օրին չէին հասնի:
Միքայելյանը զայրացավ, ցանկացավ ինչ-որ բան ասել, սակայն զսպեց իրեն:
Կնոջ ձայնը շարունակվեց նաև Միքայելյանի հարցազրույցի ընթացքում: Կնոջը դուր չէր եկել, որ Միքայելյանն այստեղ է ու խոսում է հերոսի հուղարկավորությանը:
Ավելին՝ այստեղ