Մեր եղբայրներին, հայրենակիցներին խոշտանգած ու մորթած թշնամու հետ բարեկամության մասին խոսելուց առաջ գոնե հասկացեք մեր նկատմամբ նրանց վերաբերմունքն՝ ընդհանրապես ...
ԲլոգԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
1918թ֊ին Վեհիբ փաշան իր ղեկավարությանն ուղղված նամակում գրում է. «Հայերին հաղթելու համար ճակատում այլևս ուժ չկա։ Ղարաքիլիսայի եռօրյա ճակատամարտը ցույց տվեց, որ քանի դեռ նրանց գոյությունը վտանգված է, նրանք կնախընտրեն մահանալ կռվելով։ Նրանց մոտ մեծ ազգային վերելք է։ Մենք պետք է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵՆՔ հայերի հետ ...»։
Պետք չէ համաշխարհային պատմության ու մարդկային հոգեբանության դոկտոր, պրոֆեսոր լինել՝ հասկանալու համար, որ ԲԱՆԱԿՑՈՒՄ, ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՒՄ և ԲԱՐԵԿԱՄԱՆՈՒՄ են միայն նրանց հետ, ում հաղթել այլևս անհնար է ...