Մոսկվայի ճանապարհները կլվացվեն շամպույնով
ՄիջազգայինՁմեռային սեզոնից հետո Մոսկվայի ճանապարհները լվացվելու են շամպույնով: Այս մասին հայտարարել է Մոսկվայի բնակարանային և կոմունալ տնտեսության և բարեկարգման հարցերով փոխքաղաքապետ Պետր Բիրյուկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ճանապարհների առաջին լվացումը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 3-ին: Ընդհանուր առմամբ, ապրիլին նախատեսվում է չորս նման մաքրում: Մասնավորապես, կոմունալ ծառայությունները լվանալու են բոլոր ասֆալտապատ և սալիկապատ ճանապարհի մակերեսները, հարակից կայանատեղիները, մայթերը և բակերը:
Նշվում է, որ շամպույն օգնում է հեռացնել մազութը, ճարպային շերտը և այլ աղտոտումները, որոնք հնարավոր չէ լվանալ սովորական ջրով: Միևնույն ժամանակ, Բիրյուկովը հավաստիացրել է, որ լվացող միջոցն անվտանգ է և չի քայքայվում ասֆալտը: Շամպույնով լվանալուց հետո ամբողջ տարածքը մաքրվելու է սովորական ջրով: