«Միլանը» վերջնամասում խուսափեց պարտությունից
Սպորտ
Իտալիայի առաջնության 29-րդ տուրի մեկնարկային խաղում «Միլանը» հյուրընկալեց «Սամպդորիային» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1
57-րդ րոպեին հաշիվը բացեց հյուրերի 38-ամյա իտալացի հարձակվող Ֆաբիո Կվալյարելան։
Դաշտի տերերին պարտությունից փրկեց փոխարինման դուրս եկած նորվեգացի կիսապաշտպան Իենս Հյոուգեի գոլը 87-րդ րոպեին։
«Միլանը» 29 խաղից հետո 60 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Ինտերից» (27 խաղ) հետ է 5 միավոր։ «Սամպդորիան» 10-րդն է՝ 36 միավոր։
Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր
«Միլան» - «Սամպդորիա»՝ 1։1 (տեսանյութ)
Իենս Հյոուգե, 87 - Ֆաբիո Կվալյարելա, 57
Հեռացում՝ Ադրիեն Սիլվա («Սամպդորիա»), 59, երկրորդ դեղին քարտ
«Ատալանտա» - «Ուդինեզե»՝ 17։00 (Երեւանի ժամանակ)
«Բենեւենտո» - «Պարմա»՝ 17։00
«Կալյարի» - «Վերոնա»՝ 17։00
«Ջենոա» - «Ֆիորենտինա»՝ 17։00
«Լացիո» - «Սպեցիա»՝ 17։00
«Նապոլի» - «Կրոտոնե»՝ 17։00
«Սասուոլո» - «Ռոմա»՝ 17։00
«Տորինո» - «Յուվենտուս»՝ 20։00
«Բոլոնիա» - «Ինտեր»՝ 22։45