Միկրոձեռնարկատերերի թիվն ավելացել է․ ՊԵԿ
Տնտեսություն2021 թվականի հունվարի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ավելի քան 18%-ով ավելացել է միկրոձեռնարկատիրության համակարգում գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց քանակը: Այսպես, 2021 թ. ապրիլի 1-ի դրությամբ գրանցվել է 42 801 միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, նախորդ տարվա` 36 198-ի փոխարեն:
Հիշեցնենք, որ 2020թ. հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգում ընդգրկված են այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և անհատ ձեռնարկատերեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն մշակել է միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի վերաբերյալ իրազեկման թերթիկներ:
Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի համար նախատեսված իրազեկման թերթիկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց համար նախատեսված իրազեկման թերթիկին կարող եք ծանոթանալ այստեղ:
https://petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=7880