Դավաճանության մեղադրանքով երեք զինծառայողի են մահապատժի ենթարկել
ՄիջազգայինՇաբաթ օրը Սաուդյան Արաբիան դավաճանության մեղադրանքով մահապատժի է ենթարկել երեք զինծառայողի՝ առանց հստակեցնելու, թե թագավորության որ թշնամիներին են, ըստ իշխանությունների, օգնել մահապատժի ենթարկվածները, հայտնում է Associated Press-ը:
Ըստ Սաուդյան Արաբիայի պետական մամուլի գործակալության՝ մահապատժի ենթարկված զինվորներականներն աշխատում էին պաշտպանության նախարարությունում:
Ըստ Amnesty International կազմակերպության՝ 2019 թվականին Սաուդյան Արաբիան երրորդն էր աշխարհում մահապատիժների թվով: 2019-ին թագավորությունում 184 մարդ է մահապատժի ենթարկվել: