Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճ Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ» Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»

Փոխգնդապետ Բեժանյանը երբեք չի ասել՝ առա՜ջ, միշտ ասել է՝ իմ հետեւի՛ց․ վերջին հրամանը հոկտեմբերի 13-ին էր

Բեժանյանների կյանքը կիսվել է երկու մասի՝ հոկտեմբերի 13–ից առաջ ու հետո։ Հենց այդ օրը հերոսի մահով ընկավ ընտանիքի ավագ որդին՝ Արմեն Բեժանյանը։ Մոտ 6 ամիս է՝ Եռաբլուրը Բեժանյանների երկրորդ տունն է դարձել, որտեղ հավերժ ննջում է Արմենը։ Սփոփանքի խոսքերը, եղբոր մասին վառ հիշողություններն ու ժամանակը Իրինայի վերքերը չեն ամոքում, հակառակը՝ ցավն ավելի է խորացել։

«Եռաբլուրը մեզ համար շատ հարազատ վայր է դարձել. «չիկարելիները» չխախտել հնարավոր չէ, ասում են՝ գիշերը չի կարելի գալ, շուտ–շուտ չի կարելի գալ, ցանկացած պահի այստեղ ենք լինում, բայց ո՛չ գալն է ինչ–որ բան փոխում, ոչ՝ չգալը»,– արցունքն աչքերին ասում է Արմենի քույրը՝ Իրինա Բեժանյանը։

Արմեն Բեժանյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն էր ավարտել, ապա իր ցանկությամբ տեղափոխվել Արցախ՝ հայրենիքի սահմանների պաշտպանության նպատակով։

Փոխգնդապետ Բեժանյանը Մատաղիսի N զորամասի շտաբի պետն էր։ Պատերազմը սկսելուց հետո նրան շնորհվել էր գնդապետի կոչում ու նշանակվել զորամասի հրամանատար։ Գնդապետի ուսադիրները 35–ամյա զինվորականն այդպես էլ չհասցրեց կրել, երբ նրա մարմինը դուրս էին բերել, գրպաններում գնդապետի ուսադիրներն էին գտել։

Իրինայի խոսքով՝ եղբորը գնդապետի կոչում շնորհելու հրամանը չկա՝ անհետացել է։

Արմենի հետ վերջին կապը եղել է հոկտեմբերի 12–ի երեկոյան, զրույցը շատ կարճ է տեւել՝ «զգույշ եղիր», «ամեն ինչ լավ է, մի անհանգստացեք» խոսքերով հրաժեշտ են տվել միմյանց, հաջորդ օրը կապ հաստատել Արմենի հետ չի ստացվել, հոկտեմբերի 14–ին լսել են նրա մահվան բոթը։

«Արմենն այն հրամանատարներից էր, որը ոչ մի անգամ չի ասել՝ առաջ, միշտ ասել է՝ իմ հետեւից։ Նա առաջնորդ էր։ Հոկտեմբերի 13–ին հնչեց նրա վերջին «իմ հետեւիցը»։ Զինվորների համար ինքը միշտ հրամանատար էր, ասում էին՝ նման սպաների կարիք մենք շատ ունենք ու հիմա էլ։ Մենք էլ իր կարիքը շատ ունենք, որպես որդու, եղբոր, ամուսնու, հոր։ Նրա բացակայությունը շատ է զգացվում»,– ասում է Իրինան ու հավելելում՝ եղբայրը երկու զավակ ունի. 10–ամյա Լինան ու 6–ամյա Հայկը։

Երիտասարդ զինվորականը, ընկերոջ՝ Վահանի խոսքով, խստապահանջ էր ծառայության ու զինվորների նկատմամբ, բայց զինվորներից սիրված ու հարգված սպա էր։ Վահանը պատմում է, որ Արմենը չէր սիրում, երբ իրեն դիմում էին որեւէ զինվորի նկատմամբ ավելի ուշադիր լինելու համար. «Մի անգամ ինձ ասաց՝ «ես գիտեմ, որ իմ հետեւից շատ են խոսում, որ խիստ եմ ու պահանջկոտ, բայց երբ ես տուն եմ գնում, հանգիստ եմ լինում ու ոչ մի բանի մասին չեմ մտածում։ Այսքան ժամանակ ինչքան զինվոր եմ ընդունել, բոլորն էլ հասել են իրենց ծնողներին»։

Փոխգնդապետը Արցախի հետ շատ կապված էր. այստեղ էր ծառայում 2006

թվականից։ Արցախի ամեն մի անկյունը նրա համար շատ հարազատ ու թանկ էր։

«Արմենի զրույցները սկսվում էին Արցախից, բանակից, իր զինվորներից. նա Արցախով էր ապրում, եկեղեցիներով՝ Դադիվանքով ու Ամարասով։ Երբ Հայաստանում էր, մտովի միշտ Արցախում էր, զգում էինք, որ զուտ ֆիզիկապես է ներկա։ Արցախի հետ կապված պատկերացումները շատ էին, մտովի գծում էր Արցախի իսկական սահմանները՝ որտեղից են սկսվում դրանք ու որտեղ ավարտվում»,– պատմում է Վահանը։

Արմեն Բեժանյանը նաեւ ապրիլյան պատերազմի մասնակից էր։ Վահանի խոսքով՝ ընկերը հիացած պատմում էր, թե 18–ից 20 տարեկան տղաները որքան քաջ են եղել եւ ինչպես են հերոսական կռիվ տվել թշնամու դեմ։

44–օրյա պատերազմի ընթացքում փոխգնդապետը 3 անգամ բեկորային վնասվածք է ստացել, բայց շարունակել է կռվել թշնամու դեմ։

«Ականատես տղաներից մեկը պատմում էր, որ ծառայողական մեքենան թիրախավորել էին ականանետով եւ եթե տեսնեիք այդ տեսարանը, չէիք պատկերացնի, որ այդտեղից կարող էր մարդը ողջ դուրս գալ։ Գլխին, ձեռքին եւ ոտքին է վնասվածքները ստացել, ու չեն կարողացել նրան համոզել, որ առաջնագծից տանեն հիվանդանոց, տեղի բուժակների օգնությամբ է վերքերը մշակել։ Ասել է՝ իմ զինվորներին մենակ չեմ թողնի եւ չեմ իջնի»,– պատմում է Վահանը։

Արմեն Բեժանյանն, ըստ Վահանի տեղեկությունների՝ զոհվել է այն ժամանակ, երբ փորձել է ծառայակիցներին հանել շրջափակումից։ Նրա մարմինը դուրս է բերվել զոհվելուց 33 օր անց՝ նոյեմբերի 15–ին։

Հայրենիքն ամեն ինչից վեր դասող Արմենի հարազատներին դժվար է երեւակայել, որ եթե նա ողջ լիներ՝ ինչպե՞ս կընդուներ Արցախի հետ տեղի ունեցածը։

«Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես կարող էր Արմենը հաշտվել տեղի ունեցածի հետ։ Եթե ողջ լիներ ու այս ամենը տեսներ, ուղղակի անհնարին է պատկերացնել իր ապրումները, որովհետեւ ինքը կյանքում չէր պատկերացնում, որ հնարավոր է նման կարգավիճակ ստանա Արցախը, իր երազանքներից էր՝ Արցախը տեսնել իր իրական սահմաններով»,– հավելում է Վահանը։

Արմեն Բեժանյանը, Արցախի նախագահի հրամանագրով, հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԻշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքիՎախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ ԿարապետյանԱրցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ ԿարապետյանԸնտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավորՄերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». ԿարապետյանՖիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեցCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըՕնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. ՉալաբյանՀանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ ԿարապետյանՇտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետԻշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան