Դոլարի փոխարժեքը կտրուկ նվազել է
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 12-ին, կազմել է 528.10 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 4.68 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 628.49 դրամ (նվազել է 5.09 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 725.35 դրամ (նվազել է 4.61 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.83 դրամ (նվազել է 0.07 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 428.29 դրամ, ոսկի՝ 29,563.5 դրամ, պլատին՝ 20,425.51 դրամ: