Հնդիկ կինը դատարանի միջոցով փորձել է ստիպել արքայազն Հարրիին ամուսնանալ իր հետ
ՄիջազգայինՀնդիկ փաստաբան Պալվինդեր Կաուրը դատի է տվել արքայազն Հարիին այն բանի համար, որ նա, իբր, խոստացել է ամուսնանալ իր հետ և չի պահել իր խոստումը: Փենջաբի նահանգի դատարանը հրապարակավ քննել է այս հետաքրքիր գործը, հաղորդում է The Independent- ը:
Կաուրը պատմել է, որ Հարիի հետ ծանոթացել է սոցցանցի միջոցով և որ արքայազն ինքն է կապի դուրս եկել ու միևնույն ժամանակ ամուսնանալու առաջարկ արել իրեն։ Իր խոսքով ցնցված է եղել նման պատահարից, սակայն սիրով ընդունել է առաջարկը, ինչից հետո կապը խզվել է։
Այժմ Պալվինդեր Կաուրը դատարանի միջոցով պահանջել է Սասեքսի դուքսի նկատմամբ հետախուզում հայտարարել Մեծ Բրիտանիայում և տեղափոխել նրան Հնդկաստան: