Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ»


Բիզնեսի գերակշիռ մեծամասնությունը պատրաստ է վաճառքի հանել իր ունեցվածքը և նույնիսկ արտագաղթել Հայաստանից, ապաշրջափակումը կործանարար կլինի Հայաստանի համար. Սարգսյան

Տնտեսություն

Այս փուլում ապաշրջափակումն աղետ է Հայաստանի հետագա գոյության համար։ Այն ոչ թե կօգնի բիզնեսին կամ տնտեսությանը, այլ հակառակը՝ կվնասի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք արտահայտեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

Որքան էլ ճանապարհային լոգիստիկ համակարգը բիզնեսի համար գրավիչ չլինի, միևնույն է ապաշրջափակման բացասական ազդեցությունը տնտեսության համար անխուսափելի է։

Խոշոր տնտեսությունները սովորաբար կլանում են մանր տնտեսություններին, և Հայաստանն առնվազն երաշխիքներ պետք է ստեղծի, որ չի կլանվի. «Միշտ պետք է Աջարիայի հետ համեմատություն իրականացնենք։ Թուրքական կապիտալն ամբողջությամբ կլանել է վրացական կապիտալը, և եթե ցանկանում ենք, որ Հայաստանի մնացյալ տարածքներն առանց պատերազմի հանձնենք թուրքերին, ապա կարող ենք ապաշրջափակել ճանապարհները։ Եթե չենք ցանկանում տարածքներ հանձնել, ապա պետք է տնտեսությունը կառուցենք այնպես, որ թուրքական կապիտալը չվնասի մեր տնտեսությանը, որից հետո միայն խոսենք ապաշրջափակման մասին»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Նախքան տնտեսական խնդիրներն ուսումնասիրելը՝ պետք է ազգագրական խնդիրներն ուսումնասիրենք։ Նաիրի Սարգսյանի խոսքով բիզնեսի գերակշիռ մեծամասնությունը պատրաստ է լինելու բարձր գումարների դիմաց վաճառքի հանել իր ունեցվածքը և նույնիսկ արտագաղթել Հայաստանից, հետևապես եթե դրանց անվտանգության համակարգերը, օրենսդրական դաշտն ամբողջությամբ չվերափոխվի, ապաշրջափակման մասին խոսելու իրավունք ուղղակի չունենք։

«Հաշվարկներ կարելի է կատարել, թե բիզնեսի համար լոգիստիկ ծախսերի կրճատումն ինչ ազդեցություն կարող է ունենալ, դա ինչ լրացուցիչ ավելացված արժեք կարող է ստեղծել, ինչպես կարող է արտադրության ծավալների աճի վրա ազդել և մյուս կողմից պետք է ռիսկը հաշվարկել, թե թուրքական կապիտալի Հայաստան ներխուժման դեպքում ինչ տեղի կունենա։ Այդ հաշվարկները որոշ չափով արդեն կատարել ենք և վստահաբար ասում ենք, որ այս փուլում ապաշրջափակումն աղետ է Հայաստանի հետագա գոյության համար։ 5-10 տարի հետո միգուցե կարելի է այդ մասին խոսել, երբ այդ ընթացքում հետևողականորեն աշխատենք մեր տնտեսական կառուցվածքի, տնտեսական մոդելի վրա»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

Հարցին՝ ՀՀ վարչապետը և կառավարության անդամները տնտեսվարողների հետ չե՞ն հանդիպում, տեղյակ չե՞ն ապաշրջափակման վերաբերյալ իրենց կարծիքից, Նաիրի Սարգսյանը նկատեց՝ իշխանության ներկայացուցիչները տնտեսվարողներից որևէ մեկի հետ չեն հանդիպում. «Եթե նույնիսկ նրանց լրատվական բաժնով ցույց են տալիս, որ հանդիպում է եղել, ապա դա պոպուլիզմի ժանրից է և միայն կադրեր նկարահանելու համար են։ Նույնիսկ եթե հանդիպումներ են լինում, նրանք ունակ չեն հասկանալ բիզնեսի կողմից բարձրացված խնդիրները»,-նշեց Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ եթե ժամանակին կարծում էր, որ իշխանությունների խնդիրը պրոֆեսիոնալիզմի բացակայությունն է, ապա այժմ կարող է ասել, որ նրանք հետևողականորեն Հայաստանի կործանման ծրագիրն են իրականացնում։

Դիտարկմանը, որ վերջին շրջանում գրեթե միշտ վարչապետը հրապարակային խոսում է ապաշրջափակման մասին և եթե դա իրականություն դառնա, գործարար միջավայրն ինչպե՞ս կարձագանքի, Նաիրի Սարգսյանն արձագանքեց. «Նա պատրաստ է իր իշխանությունը պահելու համար և՛ ապաշրջափակման, և՛ բանակ չզորակոչելու վերաբերյալ հայտարարություններ անել։ Այսինքն` ինչքան պոպուլիստական և խաբեության միջոցով քվե կորզելու փորձված ու չփորձված եղանակ կա, պատրաստ է օգտագործել»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Արդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին