Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»

Բարոյականության և իրականության սահմանագծին. ո՞վ կարող է պաշտպանել ռազմավարական դաշնակցին

Արդեն մի քանի օր է՝ հայաստանյան քաղաքական համակարգը ալեկոծված է, և պատճառը ամենևին արտահերթ ընտրությունների սպասումը չէ. «Հայոց Արծիվներ»-ի առաջնորդ Խաչիկ Ասրյանը օրերս հայտարարել էր, որ եթե արևմուտքի սադրանքով Ուկրաինան փորձի Ռուսաստանին ներքաշել պատերազմական գործողությունների մեջ, արցախյան քառօրյա, և վերջին 44 օրյա պատերազմական գործողությունների մասնակից «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը իր հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ կանգնելու է Ռուսաստանի կողքին և խրամատում պաշտպանելու է դարերով թրծված հայ-ռուսական եղբայրությունն ու բարեկամությունը:

Երբ այս հայտարարությանը առանձնակի «ջերմեռանդությամբ» արձագանքում է արևմտյան թևը՝ ինչ որ տեղ կարելի է հասկանալ, «Արծիվներ»-ը ուղիղ կպել են նրանց ստրատեգիական շահերին, և, որն ամենավտանգավորն է, կարող են Ռուսաստանի պաշտպանության նմանատիպ ալիք բորբոքել իրենց օրինակով, բայց երբ հայ քաղաքական դաշտում են ծանր տանում Խաչիկ Ասրյանի հայտարարությունները ռուս ժողովրդի կողքին ռեալ քայլերով կանգնելու մասին՝ ուզում ես հասկանալ, թե որտեղ է թաղված շան գլուխը:

Բանն այն է, որ այդ քաղաքական ուժերը կարող են խոսել Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային և նույնիսկ էկոլոգիական հարցերում համագործակցության մասին, սակայն չեն կարող հայտարարել, որ պատրաստ են խրամատում կանգնել ռուս զինվորի կողքին և պատերազմել Ռուսաստանի թշնամու դեմ: Շատ պարզ պատճառով, որովհետև այդ կուսակցություններից որևէ մեկը՝ իր ղեկավարով, չի մասնակցել 2020 թվականի արցախա-ադրբեջանական 44-օրյա պատերազմին, բացի Խաչիկ Ասրյանից և «Հայոց Արծիվներ» ջոկատից:

Հիմա ի՞նչ երեսով պետք է Ռուսաստանը պաշտպանող ամպագոռգոռ հայտարարություններ անեն: Հաստատ կգտնվեն հազարները, որ հարց կտան՝ տղա ջան, պաշտպանող էիր, քո երկիրը պաշտպանեիր: Մեծ մեծ փրթելիս, մարդկանց պախարակելիս, քաղաքական առևտուր անելիս դուք անգերազանցելի եք, ռեալ գործողությունների ժամանակ մկան ծակին հազար թուման եք տալիս:

«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը պատերազմի հենց առաջին օրից, առանց որևէ մեկի կոչի ու հրամանի, ինքնակազմակերպվելով կանգնել է Արցախի սահմանների պաշտպանության առաջնագծում: Ինչպես կուզեք՝ ընդունեք, բայց այդ մարդիկ բարոյական իրավունք են վաստակել նաև դաշնակցին պաշտպանելու և հայ ժողովրդին երեսպարզ անելու:  Եվ, հավանաբար, այդ վստահությունն է պատճառը, որ աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ հայեր են արձագանքում Խաչիկ Ասրյանի կոչին՝ իրենց պատրաստակամությունը հայտնելով սատարել այդ նախաձեռնությանը:

Քաղաքական գործիչների մտքերը կամ գործողությունները պարտադիր չէ, որ բոլորի համար ընդունելի լինեն, բայց պարտադիր է, որ լինեն հատու, հստակ ու տարընթերցումների տեղիք չտան: ԹԵ բոլոր պատերազմներին մասնակցությունը, թե Ռուսաստանի հետ շիտակ բարեկամությունը ինձ մոտ առանձնահատուկ հարգանք են առաջացնում Խաչիկ Ասրյանի նկատմամբ, ինչը, կարծում եմ, առաջիկայում նրա հաղթաթուղթն է լինելու:

Վահագն Խաչատրյան

«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումըՆիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ ՂազինյանԼավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. ՂազինյանԷլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ ՂազինյանԱդրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. ՂազինյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. ՂազինյանUcom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեումԱդրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսըԻշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ)Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր ԱվետիսյանԺողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան ԴումիկյանԱշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրում