Հիվանդնոցում հրդեհի ժամանակ 13 մարդ է մահացել
ՄիջազգայինCovid-19 տասներեք հիվանդ է մահացել Մումբայի ծայրամասում գտնվող հիվանդանոցում բռնկված հրդեհի պատճառով, հայտնում է AFP-ն:
Հրդեհի ժամանակ 17 հիվանդ գտնվում էր Վիջայա Վալաբհայի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 13-ը մահացել է, իսկ չորսը տեղափոխվել է այլ հաստատություններ, հայտնել է հրշեջ ծառայության աշխատակիցը:
Այս շաբաթվա սկզբին Covid-19-ով 22 հիվանդ էր մահացել մեկ այլ հիվանդանոցում, երբ արտահոսքի պատճառով խափանվել էր նրանց թոքերի արհեստական օդափոխությունը:
Չորս հիվանդ մահացել էր այս ամսվա սկզբին Մահարաշտրա քաղաքի մասնավոր հիվանդանոցում բռնկված հրդեհի արդյունքում: Մարտին Մումբայի կլինիկաներից մեկում բռնկված հրդեհի պատճառով 11 մարդ էր մահացել:
Ավելին՝ այստեղ