Երկու երկրաշարժ է գրանցվել
Միջազգային3.9 բալ ուժգնությամբ երկրաշարժը է գրանցվել Թուրքիայի Բիթլիս նահանգում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Ըստ տեղեկությունների՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 12:20-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Խիզանի տարածքում: Օջախը գտնվել է 18,79 կիլոմետր խորության վրա:
Տեղական ժամանակով ժամը 12:39-ին նույն տարածքում տեղի է ունեցել մեկ այլ երկրաշարժ: Ցնցումների ուժգնությունը 4.1 բալ էր: