Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»


«Oրվա քաղաքական իշխանությունը սաբոտաժի է ենթարկում ԵՊՀ աշխատանքը». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել Ազգային ժողովի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթը՝ դիմելով Սահմանադրական դատարան: ԱԺ-ի ընդունած օրենքի և հարակից օրենքների փաթեթը նախագահի ստորագրմանն էր ներկայացվել 2021 թ.-ի ապրիլի 2-ին: Նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Սարգսյանն այս օրենքը քննարկել է Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության, ակադեմիկոսների, բուհերի, գիտության և կրթության ոլորտի, ՀԿների ներկայացուցիչների հետ:

Օրենքին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ դրա գլխավոր նպատակն է կրթության և գիտության համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացումը, սակայն ըստ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ օրենքը համակարգային բնույթ չունի, և դրանով նախատեսված կարգավորումներով գիտության և կրթության ոլորտում առկա խնդիրների համար հատվածական լուծումներ են առաջարկվում, այն լիարժեքորեն չի արտացոլում գիտության և կրթության զարգացման ժամանակակից միտումները: Բացի դա, դրա առանձին դրույթներ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն ընդգծում է՝ մասնագիտական ողջ հանրությունը և այն մարդիկ, որոնք ամիսներ շարունակ խոսում էին այս օրենքի թերությունների մասին, նախագահի այս որոշումը դրական են գնահատում:

«Հանրապետության նախագահն իրավունք չունի մտնելու օրենքի բովանդակության մեջ, այլ կարող է առարկություններ ունենալ այն կետերի վերաբերյալ, որոնք ակնհայտորեն հակասում են Հայաստանի Սահմանադրությանը: Այդպիսի առնվազն երկու կետ կա: Առաջինը Սահմանադրության 38-րդ հոդվածի հետ հակասությունն է, որը վերաբերում է բուհերի ինքնավարության հնարավորություններին, ինքնակառավարման ազատություններին: Սահմանադրության հիշյալ հոդվածում գրեթե բառացիորեն գրված է, որ օրենքով սահմանված շրջանակներում բուհերն ունեն իրենց ինքնակառավարման իրավունքները և դրանից բխող ակադեմիական ազատություններ և այլն: Բուհերի կառավարման խորհուրդները ձևավորվում էին այդ օրենքով, որն ընդունեց Ազգային ժողովը՝ 5/4 հարաբերակցությամբ, որտեղ հինգ անդամին նշանակում էր լիազոր մարմինը՝ կրթության նախարարությունը, իսկ չորսին՝ բուհը, ընդ որում, այդ չորս անդամից մեկը պետք է լիներ բուհից «դուրս» անձ՝ գործատուներից մեկը: Այսպիսով՝ ակնհայտորեն խախտվում էր կառավարման խորհրդում ձայների հարաբերակցությունը՝ հօգուտ լիազոր մարմնի կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող նախարարի: Ստացվում է, որ բուհերը քաղաքական ազդեցության ուղղակի կրողն են դառնում, այսինքն՝ օրվա քաղաքական իշխանությունը հնարավորություն էր ունենում կառավարելու բուհը, որովհետև կառավարման խորհուրդը նշանակում է գործադիր մարմին, վերջինս էլ ռեկտոր: Սա՝ մեկ ակնհայտ հակասություն Սահմանադրության հետ, որը հիմք հանդիսացավ, որ նախագահը չստորագրի օրենքը և դիմի ՍԴ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Նրա խոսքով, կա նաև երկրորդ ակնհայտ հակասությունը: «Այդ օրենքի նախագծով տարիքային ցենզ է սահմանվում, մասնավորապես՝ բուհերում պաշտոն զբաղեցնելու: Նշված էր, որ, օրինակ՝ 70 տարին լրացած որևէ մեկը չի կարող դիմել և մասնակցել այն մրցույթներին, որոնք անցկացվում են բուհերում: Բայց տարիքային սահմանափակումները կամ խտրականությունն արգելված է Սահմանադրությամբ, կարող է դիտարկվել նաև որպես մարդու իրավունքների խախտում: Սա ակնհայտ հակասություն է Սահմանադրության հետ, որի հիմքով վստահ եմ, որ ՍԴ-ն ճիշտ որոշում կկայացնի, և օրենքը գործողության մեջ չի մտնի ու կվերադառնա Ազգային ժողով»,-նշում է մեր զրուցակիցը:

Ինքնավարության և առհասարակ բուհերի մասին խոսելիս չէինք կարող անդրադարձ չկատարել նաև մայր բուհում տիրող իրավիճակին: Մասնավորապես, օրերս ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարականի դիմում է գրել: Հիշեցնենք, որ ԵՊՀ-ն 2019 թվականից՝ Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո, չունի ռեկտոր, համալսարանը ղեկավարում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: Իսկական խառնաշփոթ է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում, որի անդամները հերթով հրաժարականի դիմում են ներկայացնում: Ներկայումս հոգաբարձուների խորհուրդը չի կարող անցկացնել իրավազոր նիստեր, պետք է ձևավորվի նոր խորհուրդ՝ նոր կազմով: Այս գործընթացները չեն կարող անհետևանք մնալ համալսարանի համար: Շատերն այս գործողություններում նաև դիտավորություն են տեսնում: Մխիթարյանը նշում է՝ գուցե իր խոսքը խիստ հնչի, բայց այն զգաստացնելու միտում ունի: «Այս երևույթը կարող եմ համարել սաբոտաժ Երևանի պետական համալսարանի նկատմամբ հենց պետության կողմից: Քանի որ պետությունն այս դեպքում նույնացվում է օրվա քաղաքական իշխանության հետ, ստացվում է, որ այն սաբոտաժի է ենթարկում ԵՊՀ-ի աշխատանքները: ԵՊՀ-ի կառավարումը թողնվում է չգիտես ինչին: Կարելի է ասել, որ այստեղ ավարտվում են օրենսդրական կարգավորումները, երբ հիմա պետք է լինի ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնակատար, հոգաբարձուների խորհուրդը չի կարող քվորում ունենալ: Օրվա քաղաքական իշխանությունը խաթարում է Հայաստանի առաջատար բուհի աշխատանքը:

Այս երևույթը ևս մեկ անգամ ապացուցում է, որ օրենքով պետք է ամրագրել բուհերի ինքնակառավարման սկզբունքը, այսինքն բուհն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը, ոչ թե կախված լինի օրվա իշխանություններից, որոնք, ինչպես ցանկանան, այդպես էլ կարող են «ծալել» տվ յալ համալսարանին: Խորհրդարանական ընտրությունների նախօրյակին առավել ցցուն է դառնում այս միտքը, որ իշխանությունը ցանկացած բուհի, գիտական կազմակերպության կարող է ասել՝ դու կա՛մ կխաղաս այն խաղը, որը ես եմ քեզ թելադրում, կա՛մ էլ ընդհանրապես չես կարողանա գործունեություն իրականացնել: Սա է, ցավոք, մեր դառն իրականությունը, որի դեմ պետք է անպայման բողոքի ձայն բարձրացնել և պայքարել: Մտավորականները պետք է տեսնեն, որ եթե համալսարանի նկատմամբ նման վերաբերմունք է դրսևորվում, մյուս բուհերը չեն կարող բացառություն լինել: Օրինակ՝ խառնաշփոթ իրավիճակ է մինչ այժմ նաև Պոլիտեխնիկում: Իբրև թե ռեկտոր ընտրվեց, բայց պարզվում է չընտրվեց, հիմա այնտեղ ունենք ռեկտորի պաշտոնակատար»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Արդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՀայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն ԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում Պերովսկիտային արևային վահանակները այլևս արագ չեն «մեռնում». Գիտնականները հետաքրքիր լուծում են գտել Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Լրջագույն հարվածներ ու արտադրական նոր կյանք. «Փաստ»Սևան-Մարտունի ավտոճանապարհին 41-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել դաշտում՝ բախվելով ծառին․ կա վիրավոր