ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, երբ քննարկվում էր «ԴԱՀԿ մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի միջև երկխոսություն ծագեց:
Բանն այն է, որ երբ Արփինե Հովհաննիսյանը պատասխանում էր, Տիգրան Ուրիխանյանի մոտ հարց առաջացավ, թե ինչո՞ւ է իրեն նայում: Արփինե Հովհաննիսյանն անմիջապես արձագանքեց, ասելով. «Իմ հայացքից մի կաշկանդվեք պարոն Ուրիխանյան, այն Ձեզ ուղղված չէ»:
ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ շարունակելով երկխոսությունն ասաց. «Ամենևին էլ չեմ կաշկանդվում, այլ հակառակ զգացմունքներ եմ ապրում»:
«Լավ է, ուրեմն ադեկվատ եք»,- պատասխանեց Արփինե Հովհաննիսյանը: