Տղամարդը պատահաբար հայտնաբերել է 2500 տարեկան գանձարան
ՄիջազգայինՇվեդիայում տղամարդը, որն ուսումնասիրել է անտառն իր սպորտային ակումբի համար, հայտնաբերել է բրոնզե դարի զարդերով գանձարան, որը գրեթե 2500 տարեկան է: Այն ներառում է շուրջ 50 անուն զարդեր, այդ թվում՝ վզնոցներ, թեւնոցներ եւ քորոցներ հագուստի համար: Դրանք թվագրվում են մ.թ.ա. 750 եւ 500 թվականների ժամանակաշրջանին, հաղորդում է BBC-ն:
«Նախ ես մտածեցի, որ դա կարող է լինել ինչ-որ լամպ, սակայն, երբ ավելի ուշադիր ուսումնասիրեցի, տեսա, որ դրանք հին զարդեր են»,-պատմել է քարտեզագիր Թոմաս Կարլսոնը:
Շվեդ հնագետներն ասում են, որ անտառում այդպիսի գանձարան հայտնաբերելը բավականին հազվադեպ երեւույթ է: Հին ցեղերը սովորաբար թողնում էին այդպիսի իրերը գետերում կամ ճահիճներում: