Նշված տարածաշրջանում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄիջազգայինՉիլիի ափերին 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը`հղում տալով եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին:
Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 10:57-ին:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Չիլիի Կոկիմբո քաղաքից 8 կիլոմետր հարավ-արևելք, օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա:
Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: