Բալեկյանի գոլային փոխանցումն Արգենտինայի առաջնությունում
ՍպորտՖուտբոլի Արգենտինայի առաջնության 12-րդ տուրում «Ուրականը» մրցակցի խաղադաշտում ոչ ոքի է խաղացել «Տալերես Կորդոբայի» հետ՝ 1:1:
«Ուրականի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է Հայաստանի հավաքականի 24-ամյա հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որը 71-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ: 85-րդ րոպեին 25-ամյա ֆուտբոլիստը ստացել է դեղին քարտ:
Ընթացիկ մրցաշրջանում Բալեկյանը մասնակցել է 10 խաղի և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: «Ուրականը» 13 միավորով 9-րդ տեղում է: