Ողբերգական դեպք․ 6-ամյա տղան վրաերթի է ենթարկել մորը, վերջինս մահացել է
ՄիջազգայինՌԴ Կուրսկի շրջանում 6-ամյա տղան նստել է ավտոմեքենայի ղեկին և վրաերթի ենթարկել մորը։ Այս մասին հայտում է ТАСС-ը։
Նախնական տվյալներով՝ 2015 թվականին ծնված անչափահասը նստել է ավտոմեքենայի ղեկին, գործի դրել շարժիչը և ետ շարժվելիս վրաերթի ենթարկել մորը, ով հայտնվել է այդ մեքենայի և կայանած Nissan Murano-ի միջև։
Ստացված վնասվածքներից հետո կինը հիվանդանոցում մահացել է։
Ընթանում է հետաքննություն։