Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Անս­խա­լա­կա­նու­թյան բար­դույ­թը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Բժշկությանը հայտի են բարդույթներ, օրինակ՝ թերարժեքության բարդույթը, կամ էլ, դրան հակառակ, մեծամտության (գերագնահատման, գերլիարժեքության) բարդույթը։ Իրականում այս բարդույթները զուգահեռ են, քանի որ շատ արագորեն կարող են փոխատեղվել։ Սրանք մարդու և շրջապատի համար այնքան էլ վտանգավոր չեն, չհաշված այն, որ անլիարժեքության բարդույթը երբեմն կարող է բերել շրջապատի հաջողակների նկատմամբ մանր կեղտոտությունների, նաև հնարավոր է սուիցիդի, իսկ գերլիարժեքության բարդույթը՝ այլ անձանց նկատմամբ բռնի գործողությունների։ Ուղղակի այս բարդույթները վտանգավոր են դառնում, երբ այն կրող անձը դառնում է այլ մարդկանց կյանքեր տնօրինող։ Օրինակը մեր աչքի առաջ է։

Նախկինում թերարժեքության բարդույթով տառապող անձի հետ, որը անգամ բարձրագույն կրթություն չի ստացել, փախել է բանակից, նստել է, նվաստացվել է, մասնագիտության բերումով տեսել է հաջողակների ցոփ կյանքը, որը ինքը չի կարող վարել, հետո հանգամանքների բերումով հասել է մեծ հաջողության, կյանքը չար կատակ է խաղացել՝ նա սկսել է արդեն տառապել մեծամտության բարդույթով։ Ինքը միշտ ճիշտ է, և ապացուցել է դա, ինքը ընտրյալ է՝ պատմության ընտրյալ, ինքն անգամ համարյա թե աստված է՝ սատանի ականջը խուլ...

Իմ կարծիքով, այս երկու բարդույթների շարժիչ ուժը իրականում այլ է, և դա անսխալականության բարդույթն է։ Երբեմն մարդը առերևույթ կարող է խոստովանել իր սխալը՝ փաստերի ճնշման տակ, բայց հոգու խորքում հավատարիմ մնալ իր կարծիքին և ճիշտ համարել իր կատարածը։ Ցավալի է, բայց այդ մարդը հետագայում անընդհատ փորձում է ապացուցել իր անսխալականությունը, ընդ որում, դա անելով ամեն միջոցով։ Այստեղ ևս օրինակները մեր աչքի առաջ են՝ սկսած Հայաստանի անկախության շրջանի ղեկավարներից մինչ հիմա, երբ ոմն մեկը ներկայումս տառապում է գերլիարժեքության բարդույթով։ Բացարձակ միանշանակորեն կարելի է փաստել, որ ամեն մարդու մեջ առկա են բարդույթներ՝ որոշակի արտահայտվածությամբ։ Ընդ որում, գերակշռում են անսխալականության բարդույթները։ Ժեխ, բիդլո, զոմբի...

Իրականում նրանք անսխալականության բարդույթով տառապողներ են։ Ընդ որում, կապ չունի ո՛չ կրթական ցենզը, ո՛չ սեռը, ո՛չ զբաղմունքը և ո՛չ էլ ֆինանսական վիճակը։ Նրանք բոլորին և առաջին հերթին հենց իրենց փորձում են ապացուցել, որ ժամանակին չեն սխալվել։ Ինչո՞ւ են որոշները պահանջում վերջ տալ թավիշին. դա նրանց գերլիարժեքության բարդույթից է, քանի որ նրանց ներշնչել են, որ իրենցից յուրաքանչյուրը վարչապետ է, իսկ ինչո՞ւ են նրանք պահանջում, որ կասկածվողները մինչև դատավճիռը լինեն կալանավորված՝ դա անլիարժեքության բարդույթից է, որը մանր քինախնդրություն է իրենցից բարձրի նկատմամբ։ Իսկ ամբողջության մեջ այս ամենը անսխալականության բարդույթ է. պետք է ապացուցվի իր մտքի ճշմարտությունը։ Այդ ամենը հաղթահարելու համար ժամանակ է պահանջվում, որը ներկայումս չկա։ Այս անգամ, ի տարբերություն 2018 թվականի ընտրությունների, որը տեղի ունեցավ համընդհանուր էյֆորիայի պայմաններում, բարդույթներն են որոշելու Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։

Ուղղակի կարևոր է, որ Հայաստանի քաղաքացիները հասկանան, որ վաղ թե ուշ բուժվելու են իրենց՝ այդ հարցում անսխալականության բարդույթից: Պետք է տղամարդ լինել և խոստովանել, ոչ հրապարակայնորեն, այլ ինքդ քեզ, որ ենթարկվելով քարոզչությանը՝ սխալվել ես՝ հավատալով «Սաշիկի 50-50»-ի, Քոչարյանի միլիարդների, Ապրիլ յանի սոված ու անզեն զինվորի և այլնի մասին առասպելներին, և հետո տաք գլխով 2018 թվականին սխալվել ես ընտրելով պատահական, ոչ պետականամետ, անգրագետ, մեծամիտ, օրվա իրավիճակով ապրող մեկին։

Ցավալի է նաև այն, որ այն մարդիկ, որոնք արդեն իսկ իրենց մեջ զգացել են դա, հասկացել նախկինում գործած սխալը, ներկայումս, հավանաբար, չեն գնա ընտրությունների, որպեսզի, ըստ իրենց, նորից չսխալվեն՝ ընտրելով ուրիշ մեկին, որը հետագայում նորից չի արդարացնի հույսերը: Դա ևս անսխալականության բարդույթ է, քանի որ այդպես են անելու, որ չսխալվեն, թող ուրիշները որոշեն, թքած: Այս ընտրությունների արդյունքները որոշելու են բարդույթները... Սթրեսի հետևանքով հասարակության մի ստվար հատվածի մեջ առկա է բարդույթների սրացում, որը բուժում է միայն ժամանակը, բայց դա արդեն չկա...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Յոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումըՆիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ ՂազինյանԼավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. ՂազինյանԷլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ ՂազինյանԱդրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. ՂազինյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. ՂազինյանUcom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեումԱդրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսըԻշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ)Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր ԱվետիսյանԺողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան ԴումիկյանԱշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ին