4.7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
ՄիջազգայինՉինաստանի Յուննան նահանգում հինգշաբթի՝ մայիսի 13-ի առավոտյան, 4.7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Բաոշան քաղաքային շրջանի Շիդիան գյուղում:
Տարերքի էպիկենտրոնը գտնվում էր 8 կմ խորության վրա: Ավերածությունների եւ զոհերի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:
Ավելին՝ այստեղ