6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել
Միջազգային6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսի այն հատվածում, որը գտնվում է Ճապոնիայի Հոնսյու կղզու Միյագի պրեֆեկտուրայի Իսինոմակի քաղաքից դեպի հարավ-արևելք 71 կիլոմետր հեռավորության վրա:
Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայա-Սայանյան մասնաճյուղը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ալթայա-Սայանյան մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով՝ մայիսի 14-ին Երևանի ժամանակով 03:58-ին գրանցված երկրաշարժը էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ գնահատվում է որպես «ավերիչ»:
Շարունակությունը՝ այստեղ