Սերժ Սարգսյանն ասաց, թե ինչու չի գլխավորում ցուցակը
TVԱյսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, թե ինչու չի գլխավորում «Պատիվ ունեմ» դաշինքը:
Նա ասաց, որ առաջին համարները հավակնում են ունենալ պետական բարձր պաշտոններ, իսկ ինքը հայտարարել է, որ այլևս չի զբաղեցնելու պետական բարձր պաշտոն. «Ես իմ խորհուրդներով օգնելու եմ, եթե դրա անհրաժեշտությունը լինի»:
Սարգսյանն ասաց, որ համարում է՝ ավարտել է իր ծառայությունը Հայաստանի ու հայ ժողովրդին պետական բարձր պաշտոնում։