Արտյոմ Սիմոնյանը` գոլի հեղինակ
ՍպորտՖուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության վերջին՝ 42-րդ տուրում «Տոմը» 1:1 հաշվով է ավարտել «Նիժնի Նովգորոդի» դեմ տնային հանդիպումը:
Դաշտի տերերի պատասխան գոլը 26-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանը, որը երկրորդ փորձից անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը: Նա անցկացրել է ամբողջ հանդիպումը: Ընթացիկ առաջնությունում 26-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 16-րդ խաղին և խփել չորրորդ գոլը:
«Տոմը» 41 միավորով գրավել է 18-րդ տեղը և անցումային հանդիպում կանցկացնի տեղը լիգայում պահպանելու համար: «Նիժնի Նովգորոդը» 88 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը և առաջատար Սամարայի «Կռիլյա Սովետովի» պես նվաճել Պրեմիեր լիգայի ուղեգիր: