Կրկին արտակարգ դեպք՝ Կազանում. Դպրոցը տարհանել են Իլնազ Գալյավիևի հանցակցից ստացած նամակից հետո
ՄիջազգայինԿազանի №67 դպրոցը տարհանվել է ռումբի մասին ահազանգից հետո: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով քաղաքային իշխանություններին:
Գործակալությունը փոխանցում է, որ նամակի հեղինակն ասել է, թե ինքը Իլնազ Գալյավիևի հանցակիցն է:
Հիշեցնենք, որ խոսքն այն երիտասարդի մասին, ով օրեր առաջ սպանեց աշակերտների ու ուսուցիչների:
Նամակի հեղինակն այդ սպանությունն անվանել է «Մոտ 300 կգ «մարդկության» ոչնչացնում»: