Թող բոլորն այրվեն․ Ուղիղ եթերում հրկիզել է բնակարանը. Տեսանյութ
ՄիջազգայինՍվերդլովսկի շրջանի Սերով քաղաքում հարբած բնակիչը որոշել է հրկիզել բնակելի տունը՝ վրեժխնդիր լինելու համար այն անձի նկատմամբ, ով, իբր, իրեն ստել է: Նա իր արարքը ցույց է տվել ուղիղ հեռարձակմամբ:
Կադրերում տղամարդը պնդում է, որ տեսանկարահանելու է, թե ինչպես է այրվում տունը: Հետո նա հրկիզել է փայտե երկհարկանի տան նախասրահը, ինչից հետո դիմել է ոստիկանություն: