ԶԼՄ. Amazon-ը Metro-Goldwyn-Mayer-ը գնելու բանակցություններ է վարում
ՄշակույթAmazon կորպորացիան Metro-Goldwyn-Mayer կինոընկերությունը ձեռք բերելու բանակցություններ է վարում, տեղեկացնում է Variety ամսագիրը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ բանակցությունները շարունակվում են արդեն մի քանի շաբաթ։ Գործարքի արժեքը կարող է կազմել մոտ 9 մլրդ դոլար, տեղեկացնում է Gazeta-ն։
Տեղեկացվում է, որ գործարքը կազմակերպվել է Amazon Studios-ի եւ Prime Video-ի փոխնախագահ Մայք Հոփկինսի եւ MGM վարչության նախագահ Քեւին Ուլրիխի կողմից։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, երկու ընկերությունների ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունը։
2020թ. դեկտեմբերին MGM Holdings կինոընկերությունը հայտարարել էր այն մասին, որ վաճառքի է հանում Metro-Goldwyn-Mayer կինոստուդիան։ Այն ժամանակ փորձագետները կինոստուդիան գնահատել էին 5,5 մլրդ դոլար։ Կինոստուդիայի վաճառքը վաղուց էր նախատեսվում, բայց կորպորացիան չէր կարողանում համաձայնության գալ գնորդների հետ՝ գնի հետ կապված։