Արթուր Սարկիսովը՝ գոլի հեղինակ (ֆոտոշարք)
ՍպորտՖուտբոլի Ռուսաստանի Պրոֆեսիոնալ լիգայի «Արևմուտք» գոտու 25-րդ տուրում «Օլիմպ-Դոլգոպրուդնին» սեփական խաղադաշտում 2:0 հաշվով հաղթել է «Սմոլենսկին»:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Արթուր Սարկիսովը «Օլիմպ-Դոլգոպրուդնիի» կազմում անցկացրել է ամբողջ հանդիպումը և դարձել գոլի հեղինակ: 11-րդ րոպեին 34-ամյա հարձակվողը բացել է հաշիվը և չորրորդ գոլը խփել ընթացիկ առաջնությունում:
«Օլիմպ-Դոլգոպրուդնին» 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հիշեցնենք, որ Արթուր Սարկիսովն այս մրցաշրջանից առաջ էր հեռացել Կրասնոյարսկի «Ենիսեյից» և օգոստոսին միացել «Օլիմպ-Դոլգոպրուդնիին»: «Ենիսեյի» կազմում նա հանդես էր գալիս 2016 թվականից: