Օդաչուները կանխել են բնակելի թաղամասի վրա արտակարգ վայրէջքը, փրկել են մարդկանց կյանքն ու զոհվել Բարանովիչի քաղաքում
ՄիջազգայինЯк-130 ռազմական ինքնաթիռը վթարի է ենթարկվել բելառուսական Բարանովիչի քաղաքում: Տեղեկությունն արդեն հաստատել է երկրի Պաշտպանության նախարարությունը․ կործանման արդյունքում երկու օդաչու է զոհվել:
Պաշտպանության նախարարությունից նշել են, որ օդաչուները փորձել են հեռացնել ինքնաթիռը բնակելի հատվածից։
«Ուսումնական թռիչքի ընթացքում անձնակազմը տեխնիկական անսարքություն է հայտնաբերել: Ցուցաբերելով քաջություն և հերոսություն՝ օդաչուները փորձել են ինքնաթիռը հեռացնել բնակավայրից:
Համոզվելուց հետո, որ ինքնաթիռի ընկնելու հետագիծը բնակելի տներից դուրս է, օդաչուները լքել են օդանավը: Ցավոք, երկու օդաչուներն էլ զոհվել են»,-ասել են ՊՆ-ից:
Ավելին՝ այստեղ