Սև լճի մեծ մասը գտնվում է Հայաստանի տարածքում․ ԵՄ դեսպան
TVԻնչպես արդեն հայտնել ենք, ԵՄ դեսպանները Սյունիքի մարզում են:
Լրագրողների հետ զրույցում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորինն ասաց, որ անմիջապես Սև լճի տարածքում չեն եղել, եղել են մոտակա բլուրի մոտ՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Իրենց հետ եղել է նաև Սյունիքից պատգամավոր:
Դեսպանը նշեց, որ ցանկանում է ապագայում ևս վերադառնալ Սյունիք, խաղաղ պայմաններում քննարկելու Սյունիքի զարգացման ծրագրերը:
Հարցին՝ արդյո՞ք իրեն ներկայացրել են Սև լճի տարածքի քարտեզը, ինչպիսի կարծիք ունի ինքը, դեսպանն ասաց, որ լսել է մի քանի քարտեզի մասին:
Ներկայացվել է 1969 թվականի քարտեզը:
Նրա խոսքերով, ինքը փորձագետ չէ, չի կարող կարծիք հայտնել, սակայն ակնհայտ է, որ լճի մեծ մասը գտնվում է ՀՀ տարածքում: