Ողբերգական ավտովթար. վարորդի և ուղևորի դիերը ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները. Լուսանկարներ
ՀասարակությունԱյսօր՝ մայիսի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունքիի մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 65 կմ-ում բախվել են Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Հովհաննես Մխիթարյանի վարած ВАЗ 21723 մակնիշի և Ծովագյուղ գյուղի բնակիչ՝ 62-ամյա Սամվել Գևորգյանի վարած ЗИЛ մակնիշի՝ գազաբալոններով բարձված բեռնատարը։
Բախման հետևանքով ВАЗ-ի վարորդն ու նրա ուղևորը տեղում մահացել են, նրանց մարմինները ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ջոկատի հրամանատար Սուրեն Մելիքյանի գլխավորությամբ և մոտեցրել «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը
Փաստի առթիվ Ա. Մկրտչյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած ուղևորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։